Մի անգամ ճանապարհով անցնում էր իմաստունը՝ հիացած աշխարհի գեղեցկությամբ և վայելելով կյանքի բերկրանքը: Հանկարծ նկատեց մի դժբախտ մարդու՝ հսկայական բեռների ծանրությունից մեջքը ծռված:
— Ինչո՞ւ ես քեզ այդպես տանջում, — հարցրեց իմաստունը:
— Ես տառապում եմ իմ երեխաների և թոռների երջանկության համար, — պատասխանեց մարդը, — իմ նախապապն ամբողջ կյանքը տառապել է պապիս երջանկության համար, պապս տառապել է հորս երջանկության համար, հայրս տառապել է իմ երջանկության համար, հիմա էլ ես եմ ամբողջ կյանքս տառապելու իմ երեխաների և թոռների երջանկության համար:
— Իսկ քո ընտանիքում ինչ-որ մեկը երբևէ երջանիկ եղե՞լ է, — հարցրեց իմաստունը:
— Դեռ ոչ.. բայց իմ երեխաներն ու թոռները անպայման կլինե՛ն, — պատասխանեց դժբախտ մարդը:
— Անգրագետը չի կարող սովորեցնել կարդալ, իսկ խլուրդը արծիվ չի դաստիարակում, -ասաց իմաստունը, — սովորիր սկզբում ինքդ երջանիկ լինել, այդ ժամանակ կհասկանաս նաև, թե ինչպես երջանիկ դարձնել քո երեխաներին և թոռներին:
Հ.Գ.
Ես այս առակի հետ լիովին համաձայն եմ: Որպեսզի սովորեցնենք մարդկանց երջանիկ լինել, որպեսզի օգնենք նրանց դրանում, մենք ինքներս պետք է այդպիսին լինենք: Անգրագետը չի կարող սովորեցնել կարդալ:
meky myusi het chi hamynknum, es mi hat aforizm em kardacel gracer erjanik linelu hamar erjankacra urishnerin.
Մեկը մյուսին չի բացառում Գրիգոր ջան, իրար լրացնում են: Երկուսն էլ պետք է:
Անգրագետը չի կարող սովորեցնել կարդալ…
Սա երևի առակ էր չէ? Իսկապես առակները երբեք իրենց արդիականությունը չեն կորցնում:
Հա առակ էր Tathévik ջան
Shat lav araker…
Անգրագետը չի կարող սովորեցնել կարդալ…մարդկային
նման տիպերի հարուցած չարիքն առավել մեծ է,քան պատկերացնում ենք:բանն այն է,որ բնությունից կիսատ-պռատ օժտված այդ մարդիկ,չունենալով այդ կիսատ-պռատությունը ազնիվ աշխատանքով ,իմացությունների հարստացումով և կուլտուրայով լրացնելու ոչ կարողություն,և ոչ էլ ցանկություն,բայց ունենալով մի աննկարագրելի մեծամտություն և մեծ ախորժակ,ուզում են ամեն ինչ ստանալ ոչ ըստ իրենց կարողությունների և արժանիքների,այլ մեծամտության և ախորժակի:Բայց ահա `չստանալով `լցվում են մաղձով ի լուր բոլորի հայտարարում են,թե այս աշխարհը անարդար է իրենց նկատմամբ,բոլորը պարտք են իրենց:իսկ դա վտանգավոր
Erjankutun@ da pah e u haverj che, ev ayn inch haverj che da erjankutun e nuynisk djbakhtutun@.
ՏԽՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԷԼ ԿԱ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Կհիմնավորեք Ձեր ասածը? Հայկազ
Shat lavn er….