Հաջողության գաղտնիքներ

Ազատվեք այն ամենից, ինչը Ձեզ պետք չէ

Իմ կյանքում ինչ–որ պահից ես ինձ սկսեցի շատ լավ զգալ: Լավ զգալ ոչ միայն ֆիզիկապես, այլ ընդհանուր. ես ինձ ավելի թեթև էի զգում, ավելի քիչ էի լարվում, ուղեղումս խառնաշփոթ չէր, կյանքիս հետագա քայլերը հստակ էին: Պատճառն այն էր, որ ես հասկացա, թե ինչ եմ ուզում կյանքում: Կային նաև այլ պատճառներ, որոնք, կարծում եմ, ինձ շատ օգնեցին այդ հարցում: Դրանցից ամենագլխավոր երեքը հետևյալն են. ես սկսեցի ընդհանրապես հեռուստացույց չդիտել, թողեցի ծխելը և սկսեցի չօգտագործել ոգելից խմիչքներ: Այժմ, երբ նայում եմ այդ երեք սովորություններին, որոնք նախկինում ունեի, հասկանում եմ, որ շատ ճիշտ եմ վարվել, որովհետև դրանք ինձ դրական ոչինչ չէին տալիս: Դրանք միայն շեղող հանգամանքներ էին:

Երբեմն ինձ հարցնում են. «Ինչպե՞ս ես կարողանում չխմել, իսկ ո՞ւր մնաց ժամանցը»: Իսկ ես պատասխանում եմ, որ ինձ համար ժամանցը վաղուց արդեն խմելն ու ծխելը չեն: Իմ ժամանցը ստեղծելն ու ինքնակատարելագործվելն է: Իսկ երբ գալիս են պահեր, երբ հոգնում եմ, ժամանցի շատ այլ ձևեր կան. կարող եմ կնոջս հետ զբոսնել, լավ ֆիլմ դիտել, թատրոն գնալ, ընկերներիս հետ բոուլինգ խաղալ կամ մի քանի օրով գնալ Հայաստանի գողտրիկ անկյուններից մեկը՝ հանգստանալու: Ես կարող եմ կազմակերպել իմ ժամանցը այնպես, ինչպես ուզում եմ, և այդտեղ ոչ մի դեր չեն խաղում խմելը, ծխելը կամ հեռուստացույց դիտելը: Ինձ համար այդ երեքը վնասակար սովորություններ էին, որոնցից ազատվելը իմ կյանքի ամենակարևոր քայլերից էր:

Հատված «Փոխիր կյանքդ» գրքից:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

5 մեկնաբանություն

  • Չեմ ստի, նայում եմ հեռուստացույց և վաղուց է ինչ ուզում եմ նրան, բայց դա միակ բանն է, որի շուրջ հավաքվում ենք ընտանիքով: Ես ուղղակի չեմ ուզում բաց թողնել ընտանիքիս հետ լինելու հաճույքը, նամանավանդ երբ զվարճալի հաղորդումներ ենք նայում:Կարծում եմ երջանկության գաղտնիքը ամուր ընտանիքն է

  • Հեռուստացույց չեմ դիտում, չեմ ծխում, չեմ խմում, և կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ նախ առաջին հերթին ինքն իր համար պետք է հետաքրքիր լինի, ինքն իր հետ կարողանա լավ ժամանակ անցկացնի, իսկ հեռուստացույցը, խմիչքները, ծխելը, դրանք այն ճոխություններն են, որոնք թույլ են տալիս իրենց այն մարդիկ, ովքեր երազում են իրենց ներկայությունից ազատվել, ահա ողջ ճշմարտությունը: Երբեմն մտածեք, եթե դուք ձեր ներկայությունից խորշում եք, միթե ուրիշներին հաճելի է ձեզ հետ? առավել ևս ձեր ծխախոտի հոտը և գինովցած վիճակը ((((.

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»