Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է ապրել, երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Անընդհատ մի տխրեք միևնույն առիթով

Մի իմաստուն, տարեց մարդ, ելույթ էր ունենում լսարանի առջև: Նա պատմում էր մի զվարճալի պատմություն. այն հազվագյուտ պատմություններից, որոնք կարող են ներթափանցել յուրաքանչյուրի հոգու խորքերը և ծիծաղ առաջացնել նրանց դեմքերին: Երբ նա վերջացրեց պատմությունը, լսարանից ոմանք բարձրաձայն ծիծաղում էին, մյուսները ծիծաղում էին անձայն, իսկ մի մասն էլ պարզապես լայն ժպտում էր:

15 րոպե անց նույն մարդը նորից պատմեց նույն պատմությունը: Այս անգամ ծիծաղում էին միայն մի քանիսը, ոմանք ժպտում էին, բայց մեծ մասը, ուսերը բարձրացրած, զարմացած իրար էին նայում: Որոշները նույնիսկ կիտել էին հոնքերը, հավանաբար կարծելով, որ տարիքի հետ այս մարդը կորցրել է հիշողությունը:

Եվս կես ժամ անց տարեց մարդը երրորդ անգամ պատմեց նույն պատմությունը, բայց այս անգամ չէր ծիծաղում ոչ ոք… Իմաստուն ելույթավարը հայացքով անցկացրեց բոլոր ունկնդիրներին, ժպտաց և բարձրաձայն արտասանեց. «Անընդհատ ծիծաղել միևնույն կատակի վրա դուք չեք կարող: Այդ դեպքում ինչո՞ւ եք դուք անընդհատ լալիս միևնույն առիթով»: (անհայտ հեղինակ)

Հ.Գ.
Կարծում եմ` առակը Ձեզ այնքան դուր եկավ, որքան ինձ: Եթե մի փոքր մտածենք, դա իրոք այդպես է: Միևնույն լավ բանի վրա մենք այդքան չենք ուրախանում, որքան տխրում ենք միևնույն վատ բանից: Ինչո՞ւ: Որովհետև մարդու ուղեղը սովորաբար կենտրոնանում է վատի վրա: Երկար մի հիշեք վատի մասին: Վայելեք լավը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

5 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»