Մի իմաստուն, տարեց մարդ, ելույթ էր ունենում լսարանի առջև: Նա պատմում էր մի զվարճալի պատմություն. այն հազվագյուտ պատմություններից, որոնք կարող են ներթափանցել յուրաքանչյուրի հոգու խորքերը և ծիծաղ առաջացնել նրանց դեմքերին: Երբ նա վերջացրեց պատմությունը, լսարանից ոմանք բարձրաձայն ծիծաղում էին, մյուսները ծիծաղում էին անձայն, իսկ մի մասն էլ պարզապես լայն ժպտում էր:
15 րոպե անց նույն մարդը նորից պատմեց նույն պատմությունը: Այս անգամ ծիծաղում էին միայն մի քանիսը, ոմանք ժպտում էին, բայց մեծ մասը, ուսերը բարձրացրած, զարմացած իրար էին նայում: Որոշները նույնիսկ կիտել էին հոնքերը, հավանաբար կարծելով, որ տարիքի հետ այս մարդը կորցրել է հիշողությունը:
Եվս կես ժամ անց տարեց մարդը երրորդ անգամ պատմեց նույն պատմությունը, բայց այս անգամ չէր ծիծաղում ոչ ոք… Իմաստուն ելույթավարը հայացքով անցկացրեց բոլոր ունկնդիրներին, ժպտաց և բարձրաձայն արտասանեց. «Անընդհատ ծիծաղել միևնույն կատակի վրա դուք չեք կարող: Այդ դեպքում ինչո՞ւ եք դուք անընդհատ լալիս միևնույն առիթով»: (անհայտ հեղինակ)
Հ.Գ.
Կարծում եմ` առակը Ձեզ այնքան դուր եկավ, որքան ինձ: Եթե մի փոքր մտածենք, դա իրոք այդպես է: Միևնույն լավ բանի վրա մենք այդքան չենք ուրախանում, որքան տխրում ենք միևնույն վատ բանից: Ինչո՞ւ: Որովհետև մարդու ուղեղը սովորաբար կենտրոնանում է վատի վրա: Երկար մի հիշեք վատի մասին: Վայելեք լավը:
Ինձ թվում է, թե ես գիտեմ այս ամենը, բայց ամեն անգամ նոր կերպ եմ ընկալում ու հասկանում: Շնորհակալ եմ, քե՛զ, շաաաաատ-շաաաաաաատ, LUKA ջան: Չես էլ կարող նույնիսկ պատկերացնել, թե որքան ես օգնում մարդկանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով դադարել էին հավատալ իրենց ուժերին: Միշտ մնա մեր կողքին:
Միշտ կլինեմ Հռիփսիմե ջան 🙂 Քեզ էլ շնորհակալություն, ես էլ եմ այս ամենից ոգևորվում..
Karcum em da nranic e vor uraxanal@ uni xraxusman effekt kam uxaki hacheli bani het ar@nchveluc. Isk txrel@ pashtpanakan tarrer e parunakum. Mardu mot pashtpanakan funkcianer@ aveli uzhex en zargacac. Sa ayn depqeric e erb mer eutyun@ ashxatum em mer dem. Shat hachax handipox ban e.
Manavand anhajoxutyan vax@ ete anhajox porc e exel shateri mot uzhex zspum e voreve ban anelu cankutyun@
Հրաչ ջան, Քո գրած ամեն հոդվածում այնքան ջերմություն կա: Գրածներդ սովորեցնում են ոչ միայն սիրոլ կյանքը, այլև պայքարել մեր իսկ կյանքի համար: Շնորհակալ եմ Քեզ անչափ 🙂
Ուրախ եմ, որ օգնում է Գոհար ջան, քեզ էլ շնորհակալություն: