Այս հոդվածում ուզում եմ խոսել հարմարավետության գոտու մասին: Երբ դու տանը նստած ես քո սեփական բազկաթոռին, հեռակառավարման վահանակով փոխում ես հեռուստացույցի ալիքները, հեռախոսը չի զանգում, տանից դուրս գալու պատճառներ չկան, դուռը ներսից ամուր փակ է. ինչ լավ է, չէ՞: Դու հանգիստ ես, ոչինչ քեզ չի անհանգստացնում, դու գտնվում ես քո ափսեի մեջ, դու գտնվում ես քո հարմարավետության գոտում: Հանկարծ հեռակառավարման վահանակը փոխվում, դառնում է կախարդական և այն առաջ է տալիս ոչ թե հեռուստացույցի ալիքները, այլ կյանքի տարիները: Առաջ ես տալիս կյանքդ 20 տարով և ի՞նչ. դու տանը նստած ես քո սեփական բազկաթոռին, հեռակառավարման վահանակով փոխում ես հեռուստացույցի ալիքները, հեռախոսը չի զանգում, տանից դուրս գալու պատճառներ չկան, դուռը ներսից ամուր փակ է: Ամեն ինչ նույնն է… Ինչո՞ւ: Որովհետև այդ ողջ ընթացքում դու խուսափում էիր դուրս գալ քո հարմարավետության գոտուց:
Հարմարավետության գոտու մասին այս բլոգում շատ հոդվածներ եմ գրել և պատրաստ եմ դեռ շատ գրելու, քանի որ թեման իրոք կարևոր է: Հարմարավետության գոտին երբեմն տաք վերմակով այնպես է պարուրում մարդկանց, որ նրանք չեն ուզում իրենց վրայից գցեն այդ վերմակը, վեր կենան քայլեն, առաջ շարժվեն, փոխեն իրենց նախկին դիրքը. փոխեն իրենց կյանքը: Հարմարավետության գոտին ասում է. «Քանի դեռ դու ինձ հետ ես, քեզ ոչինչ չի սպառնում: Մնա՛ ինձ հետ»: Բայց հարմարավետության գոտին լռում է հետևյալի մասին. «Քանի դեռ դու ինձ հետ ես, դու միշտ էլ կունենաս այն արդյունքները, որոնք ունեցել ես նախկինում: Քո կյանքում երբեք մեծ փոփոխություններ չեն լինի»: Հարգելի ընթերցող, հարմարավետության գոտում տաք է, դրանից դուրս գալը` վախենալու, բայց փորձեք անընդհատ դուրս գալ ձեր հարմարավետության գոտուց, ընդլայնեք ձեր աշխարհայացքը, ընդլայնեք ձեր հնարավորությունները: Դժվար է անսահմանափակության ժամանակներում ապրել սահմանափակ շրջանակներում:
Կրկին ու կրկին շնորհակալություն, ճիշտ ժամանակին էր հոդվաևը ինձ համար: Դուք լավ մնացեք, ես այսօր դեռ շատ անելիք ունեմ:ՃՃ.
Ok Հռիփսիմե ջան 🙂
Ամեն ինչ այնքան պարզ է…
Ուղղակի ափսոս, որ մարդիկ իրենց կյանքում նույնիսկ շատ փոքր փոփոխություններին արձագանքում են շատ ծանր և ամեն ինչը չափից շատ բարդացնում են, իսկ հետո չեն կարողանում դուրս գալ այդ խճճված իրավիչակից.
Համաձայն եմ Նունե ջան, փոփոխություններից չպետք է վախենալ, դրան պետք է շատ սովորական վերաբերվել, հաճախ էլ` ձգտել:
Սա Բռաեն Տրեսիյի գիրքն է, Как выйти из зоны комфорта
Սա Բռաեն Տրեսիյի գիրքն է, https://youtu.be/uhHtnMSYtFQ