Մարքեթինգ

Ես սիրում եմ էլեկտրոնային նամակ ստանալ

Էլեկտրոնային նամակը գործնական շփման իմ ամենասիրած ձևերից մեկն է: Ինչո՞ւ: Որովհետև դրանով պատասխանելուց առաջ հասցնում ես մտածել, ոչ ոք չի շտապեցնում, անհարմար պահին նամակ ստանալիս՝ կարող ես պատասխանել մի փոքր ուշ, բացի այդ էլ մնում է քո խոսակցությունների ողջ պատմությունը: Ես սիրում եմ էլեկտրոնային նամակ ստանալ, որովհետև դա նշանակում է գործնական ինչ-որ ակտիվություն, փոփոխություն, առաջարկ, նոր ինֆորմացիա, մի խոսքով՝ կարևոր բան: Այսինքն, եթե իմ փոստարկղի մուտքային արկղի ցուցիչը ցույց է տալիս (+1), ես արդեն գիտեմ, որ դա կարևոր է: Դա չի կարող լինել ծանուցում ֆեյսբուքից կամ սպամ կամ էլ ինչ-որ գովազդ: Նման նամակները ես ֆիլտրում եմ և չեմ թողում, որպեսզի դրանք «շեղեն իմ ուշադրությունը»: Իսկ մնացած նամակները` ինձ ուրախացնում են:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»