Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը ծնվեցին այն փոփոխությունների արդյունքում, որոնք տեղի ունեցան մի մարդու ներսում: Առաջին փոփոխությունը կապված էր կյանքի հանդեպ վերաբերմունքի, երկարաժամկետ նպատակները հասկանալու հետ: Փոփոխությունն ամփոփվեց «Փոխիր Կյանքդ» գրքում: Երկրորդ փոփոխությունը կապված էր բնավորության հետ. կամ մենք ղեկավարում ենք մեր բնավորությունը, կամ այն ղեկավարում է մեզ: Փոփոխության արդյունքում ծնվեց «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գիրքը: Երրորդ փոփոխությունը կապված էր աշխարհայացքի ընդլայնման հետ: Մեր մտածողությունը սահմանափակվում է այն միջավայրով, որում մենք ապրում ենք, որը գիտենք: Երբ կտրվում ես այդ միջավայրից, հնարավորություն ես ձեռք բերում աշխարհն այլ կերպ տեսնել, այլ կերպ մտածել: Մտածողության աճն ամփոփվեց «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքում: Դեռ փոփոխություններ կան առջևում…


   


Հաջողության գաղտնիքներ

Երբ կետերը միանում են…

Առաջին անգամ այս մասին լսեցի Սթիվ Ջոբսի ելույթում: Կյանքի տարբեր իրադարձություններ, որոնք տեղի են ունենում իրարից անկախ, տարբեր ժամանակներ և թվում է` իրար հետ ոչ մի կապ չունեն, ինչ-որ պահի միանում են իրար և ձևավորվում է իմաստալից պատկեր: Դա շատ զարմանալի զգացում է… Այնպիսի տպավորություն է, որ ինչ լինում է, չի լինում հենց այնպես… որ կյանքն անում է ամեն ինչ, որպեսզի օգնի քեզ: Սա նման է puzzle-ի: Դու տեսնում ես դրա առանձին կտորները, բայց չես տեսնում ընդհանուր պատկերը: Դու ունես նպատակ, ուղղություն` հավաքել puzzle-ը: Ու երբ սկսում ես կամաց-կամաց դնել դրա առանձին կտորները, ինչ-որ պահի դրանք միանում են իրար և դառնում են պատկերներ և հասկանում ես, որ այդ կտորներն այդքան էլ առանձին չէին` դրանք մեկ ընդհանուրի մասնիկներն էին:

Նույնը տեղի է ունենում նաև կյանքում և համոզված եմ, որ շատ մարդիկ են դա զգացել: Առանձին իրադարձությունները կապվում են իրար, մեկը մյուսին լրացնում է և այդ ամենը օգնում է Ձեզ: Գիտեք ե՞րբ է դա տեղի ունենում: Երբ այդ իրադարձությունները գտնվում են նույն հարթության մեջ, այսինքն, երբ դուք անընդհատ շարժվում եք նույն ուղղությամբ: Օրինակ, եթե դուք որոշել եք 2013թ-ին լինել Չինաստանում, եթե այդ պահին դա է Ձեր ուղղությունը, ապա Ձեր կյանքում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք գտնվում են «Դուք և Չինաստանը» հարթության մեջ: Դուք միանգամից չեք տեսնում այդ իրադարձությունների կապը, բայց քանի որ ուղղությունը մեկն է` դեպի Չինաստան, ապա այդ կապը ինչ-որ պահի բացահայտվում է: Որպեսզի հոդվածը շատ չխճճվի և դուք հասկանաք դրա իմաստը, ամփոփեմ այն մեկ նախադասությամբ. եթե դուք ունեք ուղղություն, ունեք նպատակ և շարժվում եք այդ ուղղությամբ, կյանքն ամեն կերպ օգնում է Ձեզ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

8 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»