Գրքեր անձնային աճի մասին

Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքերի միջոցով ես կփորձեմ Ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար: -Հ. Մանուկյան


   


Հաջողության գաղտնիքներ

Ամենաթանկարժեք բանը. առակ

Մի մարդ մանուկ հասակում շատ մոտ էր իր հարևան ծերունու հետ: Բայց ժամանակն անցնում էր, առջևում քոլեջն էր ու հետաքրքրությունները, հետո աշխատանքն ու անձնական կյանքը: Ամեն րոպե երիտասարդը զբաղված էր և նույնիսկ ժամանակ չուներ անցյալը հիշելու և հարազատների հետ շփվելու համար:

Մի օր նա իմանում է, որ հարևան ծերունին մահացել է և հանկարծ հիշում է, թե ինչքան բան է նա սովորեցրել իրեն՝ փորձելով փոխարինել մահացած հորը:

Նա մեկնում է թաղման: Արարողությունից հետո տղամարդը մտնում է հանգուցյալի դատարկված տունը: Ամեն ինչ այնպես էր, ինչպես տարիներ առաջ: Միայն փոքրիկ ոսկե տուփը չկար, որում, ինչպես ծերունին էր պատմում, նա պահում էր իր համար ամենաթանկարժեք իրը: Մտածելով, որ տուփը երևի գողացել է ծերունու բազմաթիվ բարեկամներից մեկը, տղամարդը լքում է տունը:

Սակայն երկու շաբաթ անց նա ծանրոց է ստանում: Ծանրոցի վրա հարևանի անունն էր: Փշաքաղվելով՝ տղամարդը բացում է ծանրոցը. ներսում հենց այն ոսկե տուփն էր: Դրա մեջ դրված էր ոսկյա ժամացույց՝ հետևյալ փորագրությամբ. «Շնորհակալություն այն ժամանակի համար, որն անցկացրել ես ինձ հետ»: Եվ տղամարդը հասկանում է, որ ծերունու համար ամենաթանկարժեք բանը այն ժամանակն էր, որ նա անցկացնում էր իր փոքրիկ ընկերոջ հետ:

Հ.Գ.
Սա ինձ համար շատ ցավալի թեմա է: Երբեմն այնքան դժվար է ժամանակ անցկացնել հարազատների հետ ու զբաղվել սիրած գործով: Բայց ամեն դեպքում պետք է կարողանալ գտնել միջինը: Չպետք է տուժի ոչ մեկը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

6 մեկնաբանություն

  • Շնորհակալություն, LUKA ջան, շատ ցավալի է, կարծում եմ, շատերիս համար:
    Ես մի գեղեցիկ առաջարկություն ունեմ. Եկեք այսօր կամ վաղը անակնկալ մատուցենք մեր ծնողներին: Խոսքս այն անակնկալի մասին է, որ հաճախ տղաները (ինչու ոչ, նաեւ աղջիկները) անում են իրենց զուգընկերոջը: ,,Ես սիրում եմ քեզ,, արտահայտությունը մատուցենք հետաքրքիր, օրիգինալ ձեւով: Օրինակ, մասսայական, ծաղիկներով, պատշգամբին փակցնելով…
    Սիրելի ընթերցողներ, կարող եք դուք ել առաջարկեք ձեր տարբերակները, եթե իհարկե LUKA-ն դեմ չէ:::ՃՃՃ.

  • Շնորհակալություն, LUKA ջան, շատ ցավալի է, կարծում եմ, շատերիս համար:
    Ես մի գեղեցիկ առաջարկություն ունեմ. Եկեք այսօր կամ վաղը անակնկալ մատուցենք մեր ծնողներին: Խոսքս այն անակնկալի մասին է, որ հաճախ տղաները (ինչու ոչ, նաեւ աղջիկները) անում են իրենց զուգընկերոջը: ,,Ես սիրում եմ քեզ,, արտահայտությունը մատուցենք հետաքրքիր, օրիգինալ ձեւով: Օրինակ, մասսայական, ծաղիկներով, պատշգամբին փակցնելով…
    Սիրելի ընթերցողներ, կարող եք դուք ել առաջարկեք ձեր տարբերակները, եթե իհարկե LUKA-ն դեմ չէ:::ՃՃՃ.

  • Ինչպես հասկացա զբաղվածության խնդիրը միայն ինձ չէ, որ անհանգստացնում է… անընդհատ փորձում եմ գործերս այնպես դասվորեմ, որ հարազաներիս չանտեսեմ, սակայն միշտ չէ, որ ստացվում է :((

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»