Վերջերս գնեցի նաև Nokia ընկերության բաժնետոմսերը: Nokia-ն այժմ ճգնաժամ է ապրում` աշխատողների կրճատում, գործարանների փակում, վաճառքների նվազում և այլն, և այլն: Սակայն ինձ թվում է, որ դա ժամանակավոր է: Հավատս չի գալիս, որ ընդամենը մի քանի տարվա առաջվա բջջային հեռախոսների բիզնեսում №1 ընկերությունը չի կարող ոտքի կանգնել: Nokia-ի հետ կապված այժմ մի քանի հիմնական գուշակություններ են անում: Դրանցից մեկն այն է, որ Nokia-ին պատրաստվում է գնել Microsoft ընկերությունը: Եթե դա տեղի ունենա, Nokia-ի որոշ բաժնետերեր դրանից միայն կշահեն 🙂 Microsoft-ի հետ կապված վարկածը ամրապնդվում է նաև նրանով, որ Nokia-ն իր սմարթֆոնների համար օգտագործում է Windows Phone օպերացիոն համակարգը:
Երկրորդ վարկածի համաձայն Nokia-ն պատրաստվում է ձեռք բերել Samsung ընկերությունը: Եթե դա տեղի ունենա, հավանաբար Samsung-ը կդառնա առաջատար ընկերությունը բջջային հեռախոսների աշխարհում: Երրորդ վարկածի համաձայն Nokia-ն ինքնուրույն կհաղթահարի ճգնաժամը և ոտքի կկանգնի, իսկ չորրորդ վարկածն էլ ասում է, որ Nokia-ն կփակվի: Ամեն դեպքում, գուշակություններ մենք չենք անի, այլ կսպասենք` ինչ լինելու է, թող լինի: Պարզապես, երբ վերլուծում եմ բաժնետոմսերի հետ կապված իմ ներկայիս ռազմավարությունը, հասկանում եմ, որ այժմ ես ավելի հակված եմ ձեռք բերել այնպիսի ընկերությունների բաժնետոմսեր, որոնք ունեն հայտնի ապրանքանիշ, տասնամյակների պատմություն, սակայն ներկայումս ծանր ճգնաժամ են ապրում և նույնիսկ` փակման վտանգ կա: Կարդարացնի իրեն այդ ռազմավարությունը, թե ոչ, ժամանակը ցույց կտա: Եթե արդարացնի` շատ լավ, եթե ոչ` ես կսովորեմ: Երկու դեպքում էլ` շահում եմ:
վերջին տողերը հիանալի էին ասված Luka ջան…շատ եմ հարգում այն մարդկանց,որոնց համար նյութականի կորուստը ոչինչ է………..Luka ջան ,կասես ,թե ինչ արժեն բաժնետոմսերը?…..
Lara ջան Nokia-ն էս պահին 2,63$-ա մեկ հատը:
մերսի Luka ջան…….
Խնդրեմ 🙂
հետաքրքիր է.. 2007 դեկտեմբերին 1 բաժնետոմսի արժեքը ~40$ է եղել և մինչ ներկա պահը անընդհատ արժեքազրկվում է, հասնելով 2.65$ : մոտ 5 տարի անընդմեջ անկում, իմ կարծիքով այստեղ ռիսկը շատ մեծ է (բայց արժե փորձել)))
Շնորհակալություն հոդվածի համար!
Հա Ռազմիկ ջան, ռիսկը մեծ է: Խնդրեմ 🙂
Ռիսկերը ցանկացած բիզնեսի մի մասն են կազմում !!! Ինչ վերաբերում է Nokia-ին` կարծում եմ դեռ հույսեր կան … 🙂
Համաձայն եմ 🙂
Migutse varkats@ ayn e, vor Microsoftn e uzum gnel Nokiain, ayl voch te hakarak@?
Հա հենց դա էի գրել, ուղղակի հակառակն էլ կարելի էր հասկանալ 🙂 կփոխեմ:
Luka jan isk ete es ara ayd bajnetoms@ , haskanum em vor karox em vacharel @nkerojs vra , bayc urish el ov petq e gni ayd bajnetomser@.
Միջազգային շուկաներում տարբեր մարդիկ Արմեն ջան:
Այսինքն, բաժնետոմսերը թղթային դու չես տեսնում, ամեն ինչ էլեկտրոնային է կատարվում: Դու կարող ես բրոքերիդ ասել, որ ուզում ես վաճառել, նրանք միջազգայի շուկայում, որտեղ ցուցակված է Nokia-ն, վաճառքի հայտ կդնեն ու ինչ-որ մեկը կգնի (եթե իհարկե շուկայական գնով ես վաճառում):
Luka ջան, իսկ որտեղ եք կատարում բաժնետոմսերի հատ կապված կոմերցիոն գործարքները
Ամերիաբանկում, Sanya jan ջան:
Երկու հատ “ջան” եղավ 🙂
Ավելի լավ Luka ջան:)
Հրաչ ջան բայց ըստ քեզ որ ընկերությունը կգնի Նոկիան,կամ ինչ կլինի վեջում,ինձ ուղակի քո կարծիքն է հետաքրքրում,և որ դեպքում ավելի ձեռնտու կլինի Նոկիայի համար?
Գագիկ ջան շատ լավ կլինի, որ ոչ ոք էլ չգնի Nokia-ն, ինքնուրույն դուրս գա ճգնաժամից: Իմ կարծիքը շատ լուրջ չընդունես, որովհետև լուրջ հետազոտություններ չեմ արել, բայց ինձ թվումա հենց այդպես էլ կլինի:
Ok Հրաչ ջան,դե իրոք շատ դեպքերում ինքնուրույն դուրս գալը ավելի լավ է,համամիտ եմ,,,,,բայց դե լինում են դեպքեր էլ,որ ինչ-որ խոշոր կորպորացիա երբ գնում է ընկերությունը,և իր,և տվյալ ընկերության համար եկամտաբեր է լինում….
Այսօր պարզ դարձավ, որ Nokia-ին գնելու է Microsoft-ը(այսինքն գնելու է միայն այն ստորաբաժանումը, որը զբաղվում է հեռախոսների արտադրությամբ) : Մնում է միայն հուսալ, որ դրանից չի տուժի արտադրանքի որակը