Մի քանի օր առաջ ընկերներիս հետ զրուցում էինք խելացի մարդկանց թեմայով: Խոսում էինք ինչ-որ մարդկանց մասին և փորձում հասկանալ՝ խելացի՞ են նրանք, թե ոչ: Եվ ինչքան շատ մտանք թեմայի մեջ, այնքան ավելի շատ խճճվեցի ու սկսեցի մտածել՝ ո՞ր մարդն է համարվում խելացի: Օրինակ, տղան հաղթում է մաթեմաթիկայի միջազգային օլիմպիադան, բայց փողոցն անցնում է կարմիր լույսի տակ, տանը անընդհատ գոռում է մոր վրա, և առավոտյան չի մաքրում ատամները: Արդյո՞ք տղան խելացի է: Կամ կա հայտնի ֆիզիկոս, որն հանճարեղ գյուտեր է արել, բայց ապրում է աղքատության ու թշվառության մեջ և չի կարողանում իր գյուտերը փողի վերածել, իսկ երեխաները հացի կարիք ունեն: Արդյո՞ք ֆիզիկոսը խելացի է: Եթե նա այդքան խելացի է, ինչո՞ւ չի կարողանում ընտանիքը պահել:
Կամ` կա շատ հարուստ մարդ, որը ստեղծել է իր հարստությունը տարրական եղանակով, առանց ինչ-որ նորարարական մտածելակերպի, օրինակ, սկզբում ծիրան է վաճառել, հետո ծիրանի ծառեր է տնկել, հետո մի քանի ծառը դարձել է ծիրանանոց, հետո ծիրանանոցները` գործարաններ, և այդպես շարունակ: Միայն այս արդյունքով կարելի՞ է այդ մարդուն խելացի համարել, թե խելացի լինելն այլ բան է նշանակում: Կամ միգուցե ես սխալ ուղղությա՞մբ եմ գնում: Միգուցե խելացի լինելը հենց IQ-ն է: Սակայն, եթե մարդը բարձր IQ ունի, բայց չի կարողանում այդ IQ-ն կիրառել կյանքում, արդյո՞ք այնուամենայնիվ նա խելացի է: Այս ամենը ընդամենը հարցեր են, որոնց պատասխանները ինքս էլ դեռ չունեմ: Հուսով եմ կօգնեք և կփորձենք միասին հասկանալ, թե ով է խելացի մարդը:
«Ով ունի, նրան ավելի շատ կտրվի, և նա առատությամբ կունենա, սակայն ով չունի, նույնիսկ մի փոքր ունեցածն էլ կվերցվի նրանից»: Ով խելացի է ու օգտագործում է իր գիտելիքներն, ավելին է տրվում, իսկ ով չի կիրառում, նրանից դա էլ է վերցվում:)
Իրոք շատ դժվար է միանշանակ սահմանում տալ խելացի մարդուն:
Կարծում եմ, որ շատ բան իմանալը բավական չէ խելացի համարվելու համար. օր.՝ այն փաստը, որ ես գիտեմ, որ մայրցամաքները տեղաշարժվում են տարեկան 15 մմ արագությամբ , դեռ ինձ չի դարձնում խելացի: Այլ բան է, որ ես այդ գիտելիքս օգտագործեմ որևիցե կարևոր «խնդիր» (նույնիսկ ֆինանսական) լուծելու ժամանակ:
Իսկ ինչ վերաբերվում է հոդվածում նշված ծիրանի բիզնեսի պատմությանը, ապա, իմ կարծիքով, դրա հերոսը միանշանակ խելացի մարդ է, որովհետև իր գիտելիքներից և իդեաներից ստացել է արդյունք:
Իմ կարծիքով հոդվածում նշված բոլոր անձիք խելացի են, պարզապես բոլորը չէ, որ ունեն բնավորության այն գծերը, որոնց շնորհիվ կարողանում են ինենց գիտելիքները կիրառել: Օրինակ շատ մարդիկ ունեն հոյակապ մտքեր, գաղափարներ, բայց չունեն այդքան համարձակություն դրանք արտահայտել, իսկ այն, որ նրանք համարձակ չեն, կարծում եմ, չի նշանակում, որ խելացի չեն:
Կարծում եմ հոդվածում խոսվում է ոչ թե ինքնագնահատականի, այլ հասարակության տված գնահատականի մասին.
այսպես՝
— եթե մարդն ունի լավ մտքեր ու գաղափարներ և դրանց մասին գիտի միայն ինքը, ապա նա խելացի է միայն իր աչքերում (ինքնագնահատական)
— եթե այդ մարդու գիտելիքների և դրանց արդյունքի մասին տեղեկանում է հասարակությունը և համարում խելացի, ապա այդ դեպքում նա «ՃԱՆԱՉՎՈՒՄ Է» խելացի:
Հա Դավ ջան, հասարակության կարծիքի մասինա խոսքը, թե չէ շատ քիչ մարդիկ կլինեն, որ իրենց համարում են ոչ խելացի, եթե այդպիսիները կան:
Հասմիկ ջան, հենց դա եմ ուզում հասկանանք: Միայն լավ մտքերն ու գաղափարներն արդեն խելացիության նշա՞ն են, թե՞ դրա մեջ պետք է մտնեն նաև որոշ գծեր, որոնք օգնում են այդ գաղափարներն իրականություն դարձնել:
Այսինքն, ճի՞շտ է արդյոք, որ խելացի մարդը պետք է ցույց տա արդյունքներ… թե՞ կարող է արդյունք ընդհանրապես չերևալ, բայց մարդը խելացի լինի:
Luka ջան, իհարկե այս հարցերին ես միանաշանակ պատասխան չեմ կարող տալ, բայց կհամաձայնեմ, որ խելացի մարդը պետք է ցույց տա արդյունքներ: Սակայն չպետք է անտեսել նաև մի շարք արտաքին գործոններ, որոնք շատ խելացի մարդկանց ստիպում են մնալ ստվերում:
Խելացիությունը գիտելիքների քանակի մեջ չէ: Խելացին նա է, ով ունի թեկուզ քիչ, բայց անհրաժեշտ գիտելիքներ:
Համաձայն եմ Հասմիկ ջան, ինչքան էլ մենք խոսանք, առանձին դեպքեր կլինեն..
Խելացի մարդը նա է , որ կարողանում է ճիշտ կիրառել իր գիտելիքները,իմացածը (անգամ եթե դրանք քիչ են տվյալ պահին ) կյանքի տարբեր իրավիճակներում և միշտ ձգտում է կատարելագործվել ,հասնել ավելիին…
Lily ջան, իմ կարծիքով էլ է այդպես, այսինքն կարևոր են ոչ թե շատ գիտելիքները, այլ թեկուզ քիչ գիտելիքներով՝ ավելի շատ արդյունքներ ստանալը:
երեկ որոշ չափով այս թեմային առնչվող մի ֆիլմ դիտեցի, և ես դեռ երեկ ֆիլմից ազդված մտածում էի այս հարցի մասին և, այսօր տեսնելով հոդվածը,հաճելիորեն զարմացա….Luka ջան հիանալի հարց ես բարձացրել…կարծում եմ յուրաքանչյուրը պետք է այս հարցը իրեն տա և, գտնելով ամենաճիշտ պատասխանը, փորձի դառնալ խելացի….իսկ ինչ վերաբերում է ինձ,իմ պատկերացումները խելացի մարդու մաասին մի քիչ այլ են…իմ կարծիքով մարդու խելացիությունը բոլորովին կապ չունի նրա ֆինանսական վիճակի հետ….նա,ով կարողացել է ֆինանսապես կայանալ,ինձ համար ոչ թե խելացի ՄԱՐԴ է,այլ խելացի ԳՈՐԾԱՐԱՐ….բայց խելացի գործարար լինելուց զատ մարդ պետք է լինի նաև խելացի ԾՆՈՂ , խելացի ԸՆԿԵՐ , խելացի ԵՐԵԽԱ , խելացի ՔԱՂԱՔԱՑԻ և այլն……. իսկ այն մարդը, ով կկարողանա խելացի լինել կյանքի ընձեռած կարևոր դերերում ,հենց նա է խելացի ՄԱՐԴ……իսկ կարևոր դերերի մեջ գործարար դերը ես չեմ մտցնում….սա իհաիկե իմ կարծիքով……..
Lara ջան շատ ճիշտ ես, ես օրինակները նոր զգացի, որ միայն ֆինանսական ու բիզնեսի հետ կապված եմ բերել, դա հատուկ չէր արված, ուղղակի ստացվել է: Շատ լավ լրացրել էիր, խելացի մարդը պետք է լինի խելացի հենց նշված դերերում ու միգուցե ևս մի քանի այլ:
Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ խելացի է այն մարդը, ով կարողանում է կիրառել իր գիտելիքներն ու փորձը գործնական կյանքում: Ես վաղուց համոզվել եմ, որ խելքի հիմնաքարն ուժն է: Կյանքում մեծ արդյունքների կարելի է հասնել խելքի ու ուժի զուգորդման շնորհիվ:
Luka ջան, հիշեցի մի հաղորդում: Արտերկրից ժամանած մարդն ասում էր.«Ես լսել եմ, որ հայերը շատ խելացի ազգ են: Այդ դեպքում ինչու՞ են նրանք աղքատ»:
Այս զրույցից ես եզրակացրի հետևյալը. խելացի է այն մարդը, ով հասել է ֆինանսական կայունության և կարողանում է ապրել բարեկեցիկ կյանքով: Պարտադիր չէ, որ խելացի մարդը գործարար լինի կամ որևէ կարևոր պաշտոն զբաղեցնի: Այստեղ կարևորն այն է, որ նա հասնի ֆինանսական կայունության.այն թույլ է տալիս մտածել կյանքի այլ ոլորտներ թափանցելու և նոր հաջողությունների հասնելու մասին:
Հուսով եմ, որ տարիների ընթացքում կկարողանամ լավագույնս բացահայտել խելացի մարդու կերպարը: Կյանքը մեզ հետաքրքրող պատասխանների շարունակական որոնումն է, որը մեզ տանում է ուրիշ հարցերի հետքերով: Մարդու խելացիության թեման այդ բարդ ու կարևոր հարցերից է: Ամփոփելով այս ամենը, հասկանում ենք, որ հաջողության հասնելու համար հարկավոր է լինել խելացի և ուժեղ:
Ալլա ջան, ամփոփելով ձեր ասածը կարելի է գալ հետևյալ եզրակացության` խելացի է այն մարդը, ով կարողանում է երջանիկ ապրել: Էլ ավելի խելացի է այն մարդը, ով կարողանում է երջանիկ ապրել և երջանկացնել ուրիշներին:
Մի մասի համար երջանկությունը ֆինանսական կայունությունն է, մի մասի համար էլ միգուցե այլ:
Իսկ իմ մեջ քանի գնում, արմատանում է այն տեսակետը, որ խելացի մարդը, բացի վերը թվարկված հատկանիշներից /որոնք, ինչ խոսք, ճշմարիտ են ասված/ առաջին հերթին այն Մարդն է, ով “Բնական է”, այո-այո` բնական. սովորական, նաև բնությանը մոտ ու բնասեր:
Ինձ պարզապես վանում են բոլոր այն խելացիները, ովքեր պատրաստ են իրենց ստեղծած գյուտով ամեն ինչ ուղարկել գրողի ծոցն ու վնասել նույնիսկ Մոլորակը, մարդկությանը…
Ինձ համար խելացի է նաև գյուղում ապրող այն պապիկը, ով գիտի բնության օրենքները, հասկանում է ներկա գիտատեխնիկական առաջընթացի վնասն ու սիրում է իր հողը…
Հասկանում եք ինձ? ես էլ եմ “համակարգչասեր”, առանց ներկայիս հնարավորությունների դժվար եմ պատկերացնում կյանքը, բայց զգում եմ, որ ներքուստ հիանում եմ բոլոր այն մարդկանցով, ովքեր բացի ներկա գիտատեխնիկական աշխարհում հաջողակ լինելը, սիրում են բնությունն ու ձգտում են բնականին…
Ձեր թույլտվությամբ նշեմ մի մարդու անուն, ով հիացրել է ինձ ամբողջ ուսանողական տարիների ընթացքում: Գուցե շատերը նրան ճանաչում են որպես քաղաքական գործիչ, բայց իձ համար նա ԽԵԼԱՑԻ ՄԱՐԴ Է, հիանալի դասախոս ու արտակարգ մասնագետ. խոսքը Հենրիկ Ջումշուդի Քոչինյանի մասին է. մարդ, ով իր ամառային արձակուրդներն անց է կացնում ծննդավայրում` Շնողում հունձ անելով… Իսկ թե ինչպիսի գյուտերի հեղինակ է նա և որքան փայլուն մտքեր է իրականություն դարձրել, ինքնուրույն բարձրացել /ու ներկայումս ֆինանսապես ապահովվել իրեն ու հարազատներին/, երևի մոռացվել է քաղաքական թոհուբոհում… Բայց ահա Այդ մարդը ուսանողներիս մոտ ընդամենը սովորական մարդ էր, բարի ու լայն, գեղեցիկ ժպիտով “ընկեր Քոչինյան”, ով թեմայից դուրս սիրում էր խորհուրդներ տալ, օրինակ` խորհուրդ էր տալիս ուտել որդոտ խնձորը` սիրուն, փայլփլունի փոխարեն… /հուսով եմ կհասկանաք ինչու էր այդպես ասում/: չմոռանամ նշել, որ ոչ մի բարեկամական կապ չունեմ Հենրիկ Քոչինյանի հետ… 🙂
Երկար գրեցի Լուկա ջան, բայց գրառմանդ թեման այնքան խորն էր, ու միջավայրն այնքան տրամադրող, որ թույլ տվեցի ինձ մտածել բարձրաձայն…
Հասմիկ ջան բնության հետ կապված լինելու, պարզ ու բնական լինելու պահը լրիվ հասկանում եմ… ես էլ եմ այդ զգացողությունը ապրում, երբ կողքից նման մարդկանց եմ նկատում:
ԽԵլացի մարդ…
Մարդուն խելացի բնորոշում են՝ վերլուծելով նրա գործողությունները. իհարկե իրենց արդյունքներով: Ինչքան մարդու գործողություններում Լավը«ճիշտը» գերազանցում է Վատ-ին«սխալ»-ին, այնքան մարդը համարվում է խելացի.
Ու, ինչպես ամենուրեք, այստեղ էլ՝ հարցի պատասխանը փնտրելով կանգնում ենք ամենա-անպատասխան հարցերից մեկի առաջ:) Ի՞նչն է այս կյանքում համարվում լավ և ի՞նչը վատ:
Լավն ու Վատը, ճիշտը և սխալը տարբերակելու այսօրվա ամենա ակտուալ ու «խելքին մոտիկ» տարբերակը էվոլյուցիայի տեսանկյունից դիտարկելն է: Այսինքն այն ամենը, ինչը մարդուն, մարդկային գոյությունը ապահովելուն օգուտ է՝ համարվում է լավ, իսկ ինչը մարդուն հակառակ է՝ վնաս է տալիս, համարվում է վատ«սխալ»:
Այս տարբերակով կարող Էնք ասել, որ ինչքան մարդու գործողությունները, որոշումները օգուտ են բերում մարդուն և մարդկությանը՝լինեն դրանք գործարարություն, գյուղատնտեսություն, թէ ուղղակի լավ էներգիայի ու օգտակար գիտելիքի փոխանցում, այնքան նա խելացի է համարվում:
Դե վերջում Իհարկե նշեմ, որ սա շաատ ու վիճելի տարբերակներից միայն մեկն է:)
Կարեն ջան մերսի հիանալի ու շատ խելացի պատասխանի համար:
Խնդրեմ Luka ջան:
Ես էլ շնորհակալ եմ քեզ և հաջողության բլոգին մեզ այդքան օգտակար գիտելիքներ փոխանցելու համար
I'm karciqov xelaci mard karox es anvanel shat qcherin, mard karox e linel xelaci inch vor harcum, inch vor volortum, menq bolors el unenq aynpis tuyl koxmer voronq et en pahum mez xelaci lineluc..Mi ban e xelacioren kirarel masnagitakan unakutyunnery, kam asenq hmtoren lucel matematikakan xndirner bayc miarjamanak heshtutyamb karox es xelaci chgtnvel qo andznakan kyanqin verabervoc amenahasarak harcerum,,, indz tvum e vor Astvac e mez aydpisin stexcel…misht che vor xelaciutyan parqy dzerqid karox es qylel..
Երկու հանճարների շատ հետաքրքիր համեմատություն կա. նրանք Նիկոլա Տեսլան ու Թոմաս Էդիսոնն են: Երկուսն էլ ցանկանում էին էլեկտրական հոսանքը հասցնել մարդկանց բնակարաններ: Տեսլան անլար փոխանցման փորձեր էր անում, իսկ Էդիսոնը էլեկտրական լամպի փորձերն էր անում: Երկուսն էլ ունեին որոշակի հաջողություններ, սակայն հետագա աշխատանքների համար ներդրումներ էին անհրաժեշտ: Էդիսոնը որոշել էր հոսանքը վաճառել, իսկ Տեսլան ծրագրում էր էներգիան առանց էլեկտրական լարերի անվճար հասցնել մարդկանց: Ներդրումներ եղան Էդիսոնի ծրագրում ու նա մեռավ իր հետևից թողնելով մեծ անուն: Իսկ Նիկոլա Տեսլան շարունակեց ապրել թշվառ կյանքով, չնայած նրա գյուտը կփոխեր համաշխարհային պատմության ենթացքը:
Մերսի պատմության համար Վահէ ջան!
Im kartiqov Xelaci mard@ bnoroshvum e ayspes,
Xelaci e ayn mard@,ov karoxanum e hasnel cankali ardzyunqnein,aysinqn ete mard uzum e andznakan nav unenal,ev kyanqi entacqum unenum e,apa inq@ dra hamar mtacel e,te inchpes ani vor unena,,,,,
Xelaci mardiq tuyl chen talis mnacacin ir mardkain hatkanishner@ gnahatel, u dzezanic vochmek@ chi karox bacahaytel xelaci mardun qani vor na chi kaskacum ir vra ev cucadrabar chi aprum.
ov xelq uni arten xelaciya , mek@ shat mek@ qich