Գրքեր անձնային աճի մասին

Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքերի միջոցով ես կփորձեմ Ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար: -Հ. Մանուկյան


   


Աֆորիզմներ

Երբեք մի կորցրեք մոտիվացիան…

Եթե ունես երևակայություն, ապա կարող ես հասնել այն ամենին, ինչ ցանկանաս (Հենրի Ֆորդ):

Երբ հոսող ջուրն իր ճանապարհին արգելք է հանդիպում, այն կանգնում է, ավելացնում է ծավալն ու ուժը և հոսում է դրա վրայով: Հետևեք ջրի օրինակին: Կանգնեք և ավելացրեք ձեր ՈՒԺՆ այնքան ժամանակ, քանի դեռ խոչընդոտը հաղթահարված չէ (Ի-Ցզին):

Հնարավորի սահմանները որոշելու միակ ճանապարհն է` ԴՈՒՐՍ ԳԱԼ այդ սահմաններից (Արթուր Կլարկ):

Նույնիսկ, եթե դուք ճիշտ ճանապարհի վրա եք, ձեզ կճզմեն, եթե դուք ուղղակի նստեք ճանապարհին (Ուիլ Ռոդջերս):

Մարդիկ հազվադեպ են հասնում հաջողության, եթե զբաղված են նրանով, ինչն իրենց հաճույք չի պատճառում (Դեյլ Քարնեգի):

Մի վախեցեք աճել դանդաղ, վախեցեք մնալ անփոփոխ (չինական ասացվածք):

Եթե ցանկանում եք ավելի շատ հաջողությունների հասնել, կրկնապատկեք ձեր անհաջողությունների քանակը (Թոմաս Ուոթսոն, IBM հիմնադիր):

Կյանքը կարելի է համարել հաջողված միայն այն դեպքում, եթե հաջողվի ապրել այն ՏԱՐԲԵՐ (Կրիստոֆեր Մոռլի):

Մարդկանց մեծ մասը երջանիկ են այնքանով, որքանով իրենք են որոշում երջանիկ լինել (Աբրահամ Լինքոլն):

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

4 մեկնաբանություն

  • Վերջերս, երբ գնացել ե էյի գետակի մոտ, գրել եմ .
    -Սիրում եմ Քեզ գետակ, երբ գալիս եմ Քո մոտ, ինձ տանում ես հեռու-հեռու… Դու պայքարում ես քարերի հետ ու անվարան սլանում առաջ:Կուզենայի Քեզ նմանվել. անվախ, քաջ ու հաստատակամ:
    (Ի-Ցզինը չեմ) կարծում եմ մարդու միտքը չի կորչում և եթե չի ասել մեկը, ապա հայտնվում է նրա մոտ, ով արտահայտում է: Երևի դա է պատճառը, որ կարդալիս մեզ թվում է, թե մեր մտքերն է գրել մեկ ուրիշը…

    • Հա Գոհար ջան, նույն բանը կարող է տարբեր մարդկանց մտքով անցնել, և այնպիսի ճշտությամբ, որ իրոք թվում է, թե մեր մտքերը ուրիշն է գրել:

      • Վերջերս գտա այս հարցի պատասխանը ևս: Պարզվում է ինֆորմացիան չի կորում,, այն վերափոխվում է, կոդավորվում: հայտնվում են մարդիկ, որ ունակ են կարդալ այդ կոդերը և մեզ փոխանցել: Նույնիսկ հազար տարի առաջ մարդու մտքով անցած, բայց չասված ինֆորմացիան է պահպանվում:Եթե հետաքրքեց, կարող եմ հոդված ուղարկել, որում գիտականորեն ապացուցված է այս ամենը:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»