Facebook սոցիալական ցանցի բաժնետոմսերի գինն ընկել է 2 անգամ: Հիշեցնեմ, որ մայիսի 18-ին ընկերության բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման ժամանակ դրանց շուկայական գինը $38 էր: Այսօր Facebook-ի բաժնետոմսերի շուկայական գինը տատանվում է $19-ի սահմաններում: Սակայն այս պահին ընկերության ոչ բոլոր բաժնետոմսերն են շրջանառվում շուկայում: Դրանց մի մասը, որը գտնվում է ընկերության ներդրողների և հին ու նոր աշխատակիցների մոտ, չէին կարող հանվել ազատ վաճառքի: Այդ արգելքի ժամկետը սպառվել է նախորդ հինգշաբթի: Դրանից անմիջապես հետո ընկերության խոշոր բաժնետերերից Պիտեր Տիլլը, որը նաև Paypal վճարային համակարգի հիմնադիրն է և որին պատկանում էր Facebook-ի բաժնետոմսերի մոտ 10%-ը, վաճառել է դրանց մեծ մասը` մոտ 20 միլիոն բաժնետոմսեր` աշխատելով մոտ $400 միլիոն: Մինչ այդ, IPO-ի ժամանակ Տիլլն արդեն վաճառել էր ընկերության 16 միլիոն բաժնետոմսեր և այս պահին նրա մոտ դեռ մնում է 7,8 միլիոն բաժնետոմսեր: Հիշեցնեմ, որ Պիտեր Տիլլը ձեռք էր բերել Facebook-ի իր բաժնետոմսերը 2004թ-ին` $500 հազար դոլարով:
Հեղինակի մասին
Հրաչյա Մանուկյան
Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:
Ձեզ կարող է դուր գալ նաև
Ինչպե՞ս իմանալ Google-ի բաժնետոմսերի գինը
Ցանկանո՞ւմ եք իմանալ, թե ինչ արժեն Google ընկերության բաժնետոմսերը: Եթե այո, ապա այս հոդվածը ձեզ...
Սոցիալական ցանց, որը կփոխի աշխարհը
Երեկ հիմք դրվեց այս պահին մեր ամենամեծ նպատակի՝ sayyoy.com սոցիալական ցանցի ստեղծմանը: Սոցիալական...
Բաժնետոմսեր. Nokia
Վերջերս գնեցի նաև Nokia ընկերության բաժնետոմսերը: Nokia-ն այժմ ճգնաժամ է ապրում` աշխատողների...
Ֆոնդային բորսաներ. Նյու-Յորքյան բորսա
Ֆոնդային շուկան (բաժնետոմսերի շուկա, պարտատոմսերի շուկա և այլն) ֆինանսական շուկայի բաղկացուցիչ մասն...
barev dzez , isk vonc karox enq texekacvel @ndanrapes bajnetomseri vacharqneri masin? entadrenq es cankutyun unem bajnetoms gnem vortexic karox em texekanal?
Արմեն ջան գինը կամ այլ տվյալները կարող եք նայել finance.yahoo.com կամ google.com/finance կայքերից, խորհուրդ կտամ նաև կարդալ այս հոդվածը, որտեղ այդ ամենը մանրամասն նկարագրված է:
Իսկ եթե ուզում եք ձեռք բերել, ապա պետք է այստեղի բրոքերային ընկերություններից մեկում կամ բրոքերային ծառայություն մատուցող բանկերից մեկում հաշիվ բացեք և ձեր հրահանգով նրանք ամեն ինչ կանեմ: Խորհուրդ կտամ կարդալ այս հոդվածը:
Hrach jan ay te vor e hajoxak nerdrum@…..500 hazar nerdrel e ,ev 8 tarva entacqum miliardner ashxatel….
Հա Գագիկ ջան: Իմիջիայլոց Տիլլը շատ հաջողակ ներդրող է, հոդված էլ կգրեմ իր մասին:
shat urax klinem Hrach jan,shnorhakalutyun