Մի մարդ առավոտյան զբոսնում էր ծովափով: Ծովն այդ օրն անհանգիստ էր, ալիքները բարձր, քամի էր փչում: Հանկարծ նա նկատեց, որ ալիքներն իրենց հետ ափ են բերում հարյուրավոր ծովաստղեր և երբ նրանք ետ են գնում, ծովաստղերը մնում են ցամաքին և առավոտյան արևի ճառագայթներից մահանում են: Մարդը մի քիչ առաջ շարժվեց և նկատեց մի քանի ծովաստղերի, որոնց ալիքը նոր էր ափ բերել և նրանք դեռ կենդանի էին: Նա վերցրեց մեկին և նետեց ծովը: Ապա մյուսին, հաջորդին, հաջորդին… Քիչ այն կողմ կանգնած էր մեկ այլ մարդ, որը չէր հասկանում, թե ինչ է այս մարդն անում: Վերջիվերջո նա մոտեցավ նրան, բռնեց նրա ձեռքն ու հարցրեց. «Ի՞նչ ես դու անում: Այստեղ հարյուրավոր ծովաստղեր կան, քանիսի՞ն դու կարող ես օգնել: Ի՞նչ է դա փոխելու, ի՞նչ տարբերություն»:
Մյուս մարդը ոչինչ չպատասխանեց: Նա ևս երկու քայլ առաջ արեց, վերցրեց գետնից ևս մեկ կենդանի ծովաստղ, նետեց այն ջուրը և ասաց. «Տարբերությունն այս մեկի համար է»:
Առակի իմաստը հետևյալն է. մենք չենք կարող օգնել բոլորին, բայց կարող ենք օգնել նրանց, ում կարող ենք: Մենք չենք կարող ազդել ամեն ինչի վրա, բայց կարող ենք ազդել այն ամենի վրա, ինչի վրա կարող ենք: Մեր փոքրիկ քայլերն ինչ-որ մեկի համար ՄԵԾ նշանակություն ունեն:
Շատ հետաքրքիր առակ էր,հաճախ տեղադրիր առակներ Հրաչ ջան:
Ok Tathevik ջան 🙂
lavner shat:)))))))
Հրաչ ջան, հիշեցի Մայր Թերեզայի խոսքերը.«Մենք ինքներս էլ զգում ենք, որ այն, ինչ անում ենք, կաթիլ է օվկիանոսի մեջ: Բայց առանց այդ կաթիլի օվկիանոսը փոքր կլիներ»:
Մեզանից յուրաքանչյուրը մի օր կարող է հայտնվել այդ նույն ծովաստղի տեղում:
Լինում են դեպքեր, երբ մարդը ոչ միայն չի օգնում, այլ նաև փորձում է խանգարել մյուսներին:
Օգնենք մյուսներին, եթե կարող ենք:
Ալլա ջան շատ տեղին հիշեցիր, այդպես էլ կա:
ete amenqs karoxananq prkel ajakcutyan kariq unecox mer bajin covastxin, 4anaparh kbacenq naev baru hamar.
Ayo, Hrach, Arak@ chicht inc hamar er. CHNORHAKALUTYUN.
Ուրախ եմ 🙂