Հետաքրքիր է

Ներկայիս հաշվապահության հայրը. Լուկա Պաչիոլի

Հաշվապահություն բառն այսօր ոչ մեկի մոտ զարմանք չի առաջացնում: Այն դարձել է գործարար առօրյայի մի մասը: Բոլոր կազմակերպությունները, բիզնեսով ու առևտրով զբաղվող մարդիկ վարում են հաշվապահություն: Բայց այդպես միշտ չէ եղել: Ժամանակին մարդիկ զբաղվել են, օրինակ, առևտրով, բայց չեն եղել հաշվապահական կենտրոնացված ինչ-որ գիտելիքներ: Հաշվապահության ժամանակակից հիմունքների հայրը համարվում է իտալացի մաթեմաթիկոս Լուկա Պաչիոլին (Fra Luca Bartolomeo de Pacioli): Ապրել է 1400-ական թվականներին: Սկսելով սովորել իտալացի հայտնի նկարիչներից մեկի արհեստանոցում, ապա աշխատելով հարուստ առևտրականներից մեկի տանը որպես ուսուցիչ՝ դարձել է հայտնի մաթեմաթիկոս, դասավանդել է Իտալիայի մի շարք համալսարաններում, գրել է գրքեր ու աշխատություններ, որոնցում բերված հասկացություններն ու գիտելիքները կիրառվում են ներկայիս հաշվապահության մեջ: Նա առաջիններից մեկն էր, ով օգտագործեց մաթեմաթիկան առևտրի մեջ: Ասում են, որ նա ամբողջությամբ չի հորինել հաշվապահական մեթոդներն ու հասկացությունները, այլ խմբավորել է դրանք և բերել համակարգված վիճակի:

Հ.Գ.
Լուկա Պաչիոլիի մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»