Ամերիկյան արագ սննդի ոլորտում հայտնի Yum! Brands ընկերությանը պատկանող Pizza Hut և Kentucky Fried Chicken (KFC) արագ սննդի ռեստորաններն աննախադեպ հեղինակություն են վայելում Չինաստանում: Անցած 5 տարիների ընթացքում Yum-ը Չինաստանում բացել է ավելի քան 1 ռեստորան օրեկան: Այժմ Չինաստանում այն ունի մոտ 3,700 KFC-ներ և ավելի քան 760 Pizza Huts-եր:
Չինաստանում Yum-ի աննախադեպ աճը պայմանավորված է երկրում միջին խավի արագ աճի հետ: Վերլուծաբանների պնդմամբ՝ Չինաստանում Yum-ի բիզնեսը մոտակա 5 տարիների ընթացքում երկու անգամ ավելի մեծ կլինի, քան ԱՄՆ-ում: Չինաստանն այս պահին արդեն ապահովում է Yum-ի ընդհանուր եկամուտի ավելի քան 40%-ը: Yum-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Նովակի խոսքերով. Չինաստանը 21-րդ դարի լավագույն շուկան է ռեստորանային բիզնեսի համար:
Եվ կարծում եմ ոչ միայն ռեստորանային բիզնեսի. թեկուզ փոխոցում արևածաղիկ վաճառես, հսաստատ մեկդ երկուս կսարքես
Համաձայն եմ Հայկ ջան, Չինաստանի շուկան ավելի ու ավելի է դուրս գալիս…