Անձնային աճ

Ներշնչանք

Հեղինակ Աշոտ Նանայան

Երկու ընկեր հաստատվում են հյուրանոցի համարներից մեկում: Ընկերներից մեկը տառապում էր հիվանդությամբ. նա հաճախ շնչահեղձ էր լինում: Կեսգիշերին հանկարծ հիվանդ ընկերն իր ընկերոջը հասկացնում է, որ իր մոտ սկսվել է հերթական նոպան և պետք է բացվեն պատուհանները: Մթության մեջ չկողմնորոշվելով` ընկերն արագ ջարդուփշուր է անում ապակին: Հիվանդը խորը շունչ է քաշում, զգում է օդի սառնությունը: Շնորհակալություն է հայտնում և… Առավոտյան պարզվում է, որ կոտրվել է ոչ թե պատուհանի, այլ հայելու ապակին: Իսկ փրկությունը միայն ներշնչանքի աղբյուր էր: Այն հրաշքներ է գործում: Հավատացեք, ներշնչեք և կյանքին նայեք լավատեսի աչքերով:

Հեղինակի մասին

Աշոտ Նանայան

10 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»