Աշխարհում կան մոտ 200 պետություններ, 200-ից ավելի ազգեր, 1000-ավոր քաղաքներ, չբացահայտված տարածքներ: Աշխարհի տարբեր ծայրերում ապրում են մարդիկ, որոնք մեզ նման են, բայց ավելի հաճախ մարդիկ, որոնք մեզ նման չեն: Մինչդեռ մենք սուրճ ենք խմում այստեղ` Հայաստանում, ինչ-որ մեկն էլ սուրճ է խմում այնտեղ` Ճապոնիայում: Մինչդեռ մենք առավոտյան զարթնում ենք, բացում պատշգամբը և տեսնում Հայաստանյան երկինքը, ինչ-որ մեկն էլ այնտեղ, հեռավոր Ճապոնիայում, տեսնում է Ճապոնական երկինքը: Ես ցավով եմ մտածում, որ կան մարդիկ, ովքեր ապրում ու մահանում են տեսնելով միայն իրենց գյուղը կամ քաղաքը: Այդպես չպետք է լինի: Մենք պետք է ձգտենք տեսնել այն, ինչ ունենք: Մենք չունենք Լուսին, Մարս կամ Յուպիտեր, բայց մենք ունենք Երկիր: Հսկայական տարածք, որի մի փոքրիկ կետում էլ մենք գտնվում ենք: Բայց այդ կետով մենք սահմանափակված չենք: Մենք պետք է գլոբալ մտածենք` փորձենք տեսնել այն, ինչով պարգևել է մեզ Կյանքը:
Մենք արդեն մտածում ենք Մարսն ու այլ մոլորակները հասնելու, զավթելու, տեսնելու մասին, բայց մեր մոլորակի մարդկանց մեծ մասը չի տեսել այն, ինչ նա ունի: Մարդը չպետք է կարծի, որ նա սահմանափակ է տարածքով, մարդու միտքը չպետք է սահմանափակ լինի: Գլոբալ աշխարհ, մեկ մարդկություն, պարզապես կյանքի բերումով բաժանված ազգեր: Բոլորն են ուզում տեսնել աշխարհը, լինել տարբեր երկրներում ծանոթանալ տարբեր մարդկանց հետ` սեղմել ճապոնացու ձեռքը, ընկերական թփթփացնել մեքսիկացու ուսին, թեյ խմել չինացու հետ, եվրոպացիների հետ զրուցել, մրսել Արկտիկայում, անձրևի տակ հայտնվել Նոր Զելանդիայում և այլն, և այլն: Այս հնարավորությունները մենք պետք է մեզ համար ստեղծենք: Դրա համար պետք չէ ճանապարհորդ դառնալ, պետք է պարզապես հնարավորություններ ստեղծել: Ոչ ոք չի անի դա մեր փոխարեն, ոչ ոքի դա պետք չէ: Մենք ինքներս պետք է անենք դա: Արեք դա ամեն օր, ՄՏԱԾԵՔ ԳԼՈԲԱԼ: