Ամեն անգամ, երբ լսում եմ Ռիչարդ Կլայդերմանի «Բալլադ Ադելինին» (Ballade pour Adeline) երաժշտությունը, չգիտես ինչու մեջս մեծ ցանկություն է առաջանում նվագելու: Հաճախ նստում եմ դաշնամուրի առջև, ու չնայած նոտաներից ընդհանրապես գաղափար չունեմ, սկսում եմ խառը նվագել: Ու մեջս ինչ-որ անբացատրելի տպավորություն կա, որ կարող եմ շատ լավ նվագել: Չգիտեմ կստացվի դա, թե ոչ, բայց այսօր դաշնամուրի առաջին դասս ունեցա: Սովորում եմ տանը, ինձ օգնում է շատ լավ մի մասնագետ ու հուսով եմ` նրան կհաջողվի անտաղանդ երաժշտից ինչ-որ բան ստեղծել 🙂
Պարզապես այսօր, երբ սովորում էի առաջին նոտաներն ու երաժշտական տերմինները, այդ` լյա, դո, մի, բեմոլ, դիեզ, օկտավա և այլն, և այլն, մոտս այնպիսի տպավորություն էր, որ հարավ-ամերիկյան ջունգլիներում եմ գտնվում: Ավելի լավ է 100 հատ մոտիվացնող հոդված գրեմ, քան այդ նոտաներն ու դրանց դիրքը նոտաների այդ գծերի վրա սովորեմ 🙂 Բայց այդ զգացումը ժամանակի ընթացքում կմարի, քանի որ կա նպատակ` նվագել Ռիչարդ Կլայդերմանի «Բալլադ Ադելինին»-ը: Այսինքն, նաև նպատակի դրման օրինակն եմ ուզում բացատրել: Նպատակը ոչ թե դաշնամուր նվագել սովորելն է, այլ «Բալլադ Ադելինին»-ը նվագելը: Հասկանում եք, նպատակը պետք է լինի մոտիվացնող: Այսինքն, երբ դու ուզում ես պարզապես դաշնամուր նվագել սովորել, ամեն ինչ դեռ հստակ չէ. ըհը, սովորեցիր, բա հետո՞: Իսկ երբ նպատակն ավելի կոնկրետ ես դնում` ես ուզում եմ նվագել «Բալլադ Ադելինին»-ը, քանի որ դրանից ես հաճույք եմ ստանում, մոտիվացիան ավելի մեծ է, իսկ քայլերդ` ավելի հստակ: Այնպես որ, դրեք Ձեր առջև կոնկրետ, մոտիվացնող նպատակներ, լսեք Ձեր սրտի ձայնը, իսկ այս թեմային ես կանդրադառնամ այն ժամանակ, երբ արդեն նվագել սովորեմ:
Հ.Գ.
Եթե մասնագետներն ինչ-որ խորհուրդներ ունեն, թե ինչպես կարող եմ հեշտ սովորել, խնդրեմ 🙂
Հրաչ ջան, ես էլ հենց էտպես կիթառի էի գնում… Թեև լավ նվագել չսովորեցի ժամանակի սղության պատճառով, բայց սիրած երաժշտությունը վերջապես ստացվեց քիչ ու միչ :ՃՃՃ.
Պարզա Անահիտ ջան, կարևորը մտքիդ դրել ու փորձել ես 🙂
Es el notaner chgitem, menak stexnashari vra do-ic minchev si-in gitem…u tenc arden erku erajshtutyun lav gitem nvagel,, chgitem el indz mot vonc e stacvum,, erevi cankutyunsa mec exel :))))))).
Հա, երևի Աննա ջան :))
Հայերենում դաշնամուրի վրա չեն նվագում, դաշնամուրի վրա, սովորաբար, մոմակալ են դնում:) Իսկ նվագում են դաշնամուր, կիթառ և այլն:
Ok Ավետիս ջան, ուղղեցի, մերսի:
Ավիկ…)) !!
Հրաչ ջան,, Շատ բարդ ստեղծագործություն ես ընտրել: բայց դու կհաղթահարես այդ բարդությունը, քանի որ նպատակ ես դրել, ես հավատում եմ: Իսկ թե ինչպես հեշտ սովորել: Նախ սովորիր նոտաները, հետո իմացի, որն է ,/տևողությունը/, որը ավելի: Համացանցից գտիր հենց այս երգի նոտաները, դաշնամուրի համար: Եվ փորձիր նվագել ուսուցչիդ ղեկավարությամբ: Գոնե ամեն օր մի տող յուրացնես, էլի բավական կլինի:
Ok Գոհար ջան, մերսի խորհուրդների համար, նոտաները սովորում եմ, youtube-ում էլ գտել եմ տարբեր ուսուցողական տեսանյութեր հենց այդ երաժշտության ու ուսումնասիրում եմ:
Քո նպատակասլացությամբ կհասնես բարձունքների: Մնում է ինձել վարակես 🙂 😉
Վարակում եմ Գոհար ջան, վարակվի 🙂
barev dzez..Hrach jan inch tarberakov karox em kap hastatel dzer het??
Արփինե ջան կարող եք գրել admin@success.am հասցեին:
im karzikov amenakarch [email protected] da usuzchin xndreln e vorpisi sovorezni
Համաձայն եմ..
ԵՍ ԱՌԱՆՑ ՈՐևԷ ՄԵԿԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ԵՄ ՍՈՎՈՐԵԼ ՆՎԱԳԵԼ ԴԱՇՆԱՄՈՒՐ ՈՒ ՍՈՎՈՐԵԼ ՍՈԼՖԵՋԻՕ
I'm avartakan dasn e exel nra mek ayl stexcagorcutyun 🙂
http://www.youtube.com/watch?v=pDOIKd3IpjE&list=LLGZDOTvOX_bISCMCs3eY2Ag ay saaa 🙂
ՀՐԱՉ ՋԱՆ RICHARD CLAYDERMAN-Ի “BALLADE POUR ADELINE” ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՇՏ ԼՍՈՒՄ ԵՄ, ՀԱՏԿԱՊԵՍ, ԵՐԲ ՀՈԳՆԱԾ ԵՄ ԼԻՆՈՒՄ: ՀԱՍՏԱՏ ԿՍՈՎՈՐԵՍ ՆՎԱԳԵԼ:
Մերսի Գուրգեն ջան:
barev dzez knereq eli inchpes karox enq tesnel ays erajshtutyan [email protected]