«Փոխիր կյանքդ-2» գիրքը մտածելակերպի փոփոխության, կյանքը դրական տեսնելու, սեփական յուրօրինակությունը գիտակցելու, հնարավորությունները, այլ ոչ թե խնդիրները նկատելու, մեծ մտածելու, կյանքը փոխելու որոշումներում հաստատակամ դառնալու, և ամենակարևորը՝ առաջին քայլը կատարելու մասին է:

   


Ժամանակի կառավարում

Կրկին հետաձգո՞ւմ եք

Հեղինակ՝ Աշոտ Նանայան

Անշուշտ մեզանից շատերը, եթե ոչ հիմա, ապա դեռահասության տարիներին իրենց առջև դրված խնդիրները (պատրաստել դասերը, նոր եռանդով սկսել աշխատանքը և այլն) որոշել են ի գործ դնել երկուշաբթի օրվանից կամ ասենք ամսվա սկզբից: Ինչո՞ւ սպասել: Իսկ եթե օրը դեռ երեքշաբթի՞ է: Անհասկանալի մտածելակերպ, որի շուրջ մի փոքր խորհելու դեպքում կհասկանանք, որ այդ ամենն ընդամենը հիմար տրամաբանության արդյունք է: Իսկ շատ հաճախ, երբ նախատեսված օրն այլ ընթացք է ստանում, մտածում ենք. «երկուշաբթիներն առջևում են…»՝ չմտածելով, որ տարիները հյուսվում են շաբաթներից: Արեք դա հիմա. ինչի՞ն կամ ինչո՞ւ սպասել: Պատասխանեք այս հարցին հենց հիմա, վաղը գուցե արդեն ուշ լինի:

Հեղինակի մասին

Աշոտ Նանայան

4 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»