Անշուշտ մեզանից շատերը, եթե ոչ հիմա, ապա դեռահասության տարիներին իրենց առջև դրված խնդիրները (պատրաստել դասերը, նոր եռանդով սկսել աշխատանքը և այլն) որոշել են ի գործ դնել երկուշաբթի օրվանից կամ ասենք ամսվա սկզբից: Ինչո՞ւ սպասել: Իսկ եթե օրը դեռ երեքշաբթի՞ է: Անհասկանալի մտածելակերպ, որի շուրջ մի փոքր խորհելու դեպքում կհասկանանք, որ այդ ամենն ընդամենը հիմար տրամաբանության արդյունք է: Իսկ շատ հաճախ, երբ նախատեսված օրն այլ ընթացք է ստանում, մտածում ենք. «երկուշաբթիներն առջևում են…»՝ չմտածելով, որ տարիները հյուսվում են շաբաթներից: Արեք դա հիմա. ինչի՞ն կամ ինչո՞ւ սպասել: Պատասխանեք այս հարցին հենց հիմա, վաղը գուցե արդեն ուշ լինի:
Հեղինակի մասին
Աշոտ Նանայան
Ձեզ կարող է դուր գալ նաև
Բարև երկուշաբթի
Ընդհանրապես, երկուշաբթի օրը մարդիկ չեն սիրում: Այս հոդվածով փորձելու եմ «համոզել» Ձեզ, որ...
Ամենալավ պահը ինչ-որ բան անելու` ՀԻՄԱ
Երբեմն ես ինձ բռնացնում եմ մտքի վրա, որ ինչ-որ բան անելու համար սպասում եմ հարմար պահի: Եվ պատճառն...
Լիովին համաձայն եմ, նման մտածողները իհարկե ոչ էլ երկուշաբթի են սկսում, հասարակ ինքնախաբեությունա:
Շնորհակալություն լավ նյութի համար:
gites che gohar jan…es grum em bayc inqs der et bnavorutyune unem
Դա բնավորություն չի այլ սովորություն է: եթե ուզենաս փոխել, շատ հեշտ կստացվի, ես հավատում եմ: 🙂