Այս հոդվածը կրկին ուզում եմ նվիրել կնոջս: Ինչո՞ւ եմ դա անում: Որովհետև եթե չլիներ նա, չէին լինի նաև մնացած հոդվածները:
Աշխարհում ամենաթանկ բանը ո՛չ տունն է, ո՛չ մեքենան, ո՛չ էլ հաշվեհամարի վրա եղած գումարի զրոները: Տարբեր մարդիկ տարբեր տարիքում են սա հասկանում. եթե ոչ երիտասարդ, ապա ծեր տարիքում` հաստատ: Ես շատ քիչ եմ մտածում ծերության մասին: Ծիծաղելի կլիներ, եթե արդեն մտածեի ծերության մասին: Բայց երբեմն, երբ փորձում եմ մտովի ծերության որոշ տեսարաններ պատկերել, երբ փորձում եմ ինձ տեսնել տասնամյակներ անց, առաջինը, որ ուզում եմ այնտեղ տեսնել, կինս է: Կինս` կրկին ինձ հետ, կրկին իրար հետ, միշտ իրար կողքի, մեկս մյուսի հաջողություններով ուրախացող, մեկս մյուսի հոգսերով ապրող, իրար աջակցող, իրար հասկացող, իրար հետ ստեղծող: Այդքան տարիների թռիչքով նայելիս երբևէ չեմ փորձում տեսնել հարստություն կամ բիզնես, այլ ընդամենը` նրան` միակ աղջկան, ում հետ երբևէ ժամադրվել եմ: Եթե նա կողքիս եղավ, կլինի նաև մնացած ամեն ինչը:
Տեսնում եմ այնտեղ մեր երեխաներին, ում մեծացրել և փորձել ենք այնպես դաստիարակել, որ նրանք մեզնից ավելի լավը դառնան, ավելի մեծ հաջողությունների հասնեն: Ասում են` փորձիր մարդուն միլիարդներ առաջարկել, երբ նա գրկել է իր երեխային ու զգում է նրա հոտը, և նա կհրաժարվի ձեր գումարից: Ոչինչ չի կարող համեմատվել այդ զգացման հետ:
Կան արժեքներ, որոնք անգնահատելի են. ծնողները, ընտանիքը, ընկերները, առողջությունը, ազատությունը, մնացած ամեն ինչը ձեռքբերովի է: Երբ հասկանում ես, որ այդ անգնահատելին արդեն ունես, մնացածը մանրուք է թվում: Դրա հիմքի վրա պետք է կառուցել մնացածը` գործնականը, նյութականը, ստեղծագործը:
Հրաչ ջան դու շատ երջանիկ մարդ ես, որովհետև հասկացել ես կյանքի խորհուրդը, այն է` Ապրել հանուն մեկի, որին սիրում ես անմնացորդ: Սերն իրոք հրաշք է: Երբ այն ծնվում է մարդու ներսում, անպայման ցանկություն է ունենում հազարապատկվել և տարածվել, դրանով իսկ երջանիկ դարձնելով թե’ երկու սիրող սրտերին և թե’ այն բոլոր մարդկանց, որոնք նրանց շուրջն են: Ձեր այդ զգացմունքի շնորհիվ է, որ ծնվում են մեկը մյուսից կատարյալ հոդվածներ, որոնց մեջ անսպառ սեր և ջերմություն կա: Հրաչ ջան, թող Աստված պահպանի Ձեր այդ մեծ սերը, և Թող մի քանի տասնյակ հետո էլ միշտ կողքիդ տեսնես Քո միակ Սիրելիին` Լիդիային:
Գոհար ջան շատ մերսի!
es lurj huzveci 🙂
Ման ջան հուզմունքդ պահի ապագա ամուսնուդ համար 🙂
vonc ases 🙂
Իդեալական քուրա, մեծ ախպերը ինչ ասումա, լսումա 🙂
ba voncc,, qez chlsem um lsem :)).
Hianali er…idealakan mtacelakerp.ays paragayum karcum em amenakarevor@ the koxakci aysinqn qo isk kesi chisht @ntrutyunn e, vory nerkayums cavoq chi @nkalvum vorpes kyanqi amenakarevor ev lurg qayl@…ayn uxaki poxarinvel e ayl arjeqayin skzbunqnerov.
Շողեր ջան համաձայն եմ…
իդեալական մտածելակերպի հետ չէ 🙂 մնացած մասի:
Ինձ համար դուք իդեալական զույգ եք: Ուզում էի անսահման երջանկություն ձեզ մաղթել, բայց հասկացա, որ նման դիրքորոշմամբ ձեր երջանկությունը այլևս երաշխավորված է:)
Հրաչուհի ջան մերսի, ավելի մեծ երջանկություն ձեզ եմ մաղթում 🙂
"anmardabnak kxzi", ankexts hacheli e erb tesnum em mitq, vor@ es shat angamner em artahaytel, shnorhakalutyun.
Ձեզ էլ շնորհակալություն Դիանա ջան:
SHAT TPAVORICH ER:))).
Մերսի 🙂
Hrach anchap shnorhakal em dzer hodvaci hamar. Ayn aynqan texin ev chshmarit e! Karces yuratesak xorhurd liner…huzveci shat. Erani dzer tiknojn u tarosy mez boloris- nerka ev apaga tikinneris:)) Sa aysorva Khorhurdn er, vori hamar shat shnorhakalutyun!!!:)
Լուսինե ջան ես էլ եմ շնորհակալ, հուսով եմ հուզվել եք, բայց ոչ տխրել 🙂 Իմիջիայլոց ամենաառաջին բառն էլ ջնջեցի 🙂
Հրաչ ջան ուզում եմ մաղթել,որ Ձեր սերը միշտ մնա…..հիանալի էր… եթե գոյություն ունի բարի նախանձ,ապա ես բարի նախանձով նախանձում եմ Ձեզ….սկսեցի մտածել,թե սեր կոչվածը գոյություն ունի…..Դուք երջանիկ մարդ եք…….
Lara ջան մերսի!
Հրաչ և Լիդիա: Ձեզ մաղթում եմ Մե~ծ Երջանկություն ու անսահման եռանդ, ուժ, հաջողություն` ընթերցողներիս մշտապես մոտիվացնելու ու, ինչու չէ, նաև օրինակ ծառայելու համար… 🙂
Վերջապես ֆեյսբուքում կարող եմ տեսնել ձեր նկարները: Շատ ուրախ եմ դրա համար: :))))).
Մերսի Հասմիկ ջան, նոր տեսա 🙂