Մտորումներ

Ամենաթանկ բանն աշխարհում

Այս հոդվածը կրկին ուզում եմ նվիրել կնոջս: Ինչո՞ւ եմ դա անում: Որովհետև եթե չլիներ նա, չէին լինի նաև մնացած հոդվածները:

Աշխարհում ամենաթանկ բանը ո՛չ տունն է, ո՛չ մեքենան, ո՛չ էլ հաշվեհամարի վրա եղած գումարի զրոները: Տարբեր մարդիկ տարբեր տարիքում են սա հասկանում. եթե ոչ երիտասարդ, ապա ծեր տարիքում` հաստատ: Ես շատ քիչ եմ մտածում ծերության մասին: Ծիծաղելի կլիներ, եթե արդեն մտածեի ծերության մասին: Բայց երբեմն, երբ փորձում եմ մտովի ծերության որոշ տեսարաններ պատկերել, երբ փորձում եմ ինձ տեսնել տասնամյակներ անց, առաջինը, որ ուզում եմ այնտեղ տեսնել, կինս է: Կինս` կրկին ինձ հետ, կրկին իրար հետ, միշտ իրար կողքի, մեկս մյուսի հաջողություններով ուրախացող, մեկս մյուսի հոգսերով ապրող, իրար աջակցող, իրար հասկացող, իրար հետ ստեղծող: Այդքան տարիների թռիչքով նայելիս երբևէ չեմ փորձում տեսնել հարստություն կամ բիզնես, այլ ընդամենը` նրան` միակ աղջկան, ում հետ երբևէ ժամադրվել եմ: Եթե նա կողքիս եղավ, կլինի նաև մնացած ամեն ինչը:

Տեսնում եմ այնտեղ մեր երեխաներին, ում մեծացրել և փորձել ենք այնպես դաստիարակել, որ նրանք մեզնից ավելի լավը դառնան, ավելի մեծ հաջողությունների հասնեն: Ասում են` փորձիր մարդուն միլիարդներ առաջարկել, երբ նա գրկել է իր երեխային ու զգում է նրա հոտը, և նա կհրաժարվի ձեր գումարից: Ոչինչ չի կարող համեմատվել այդ զգացման հետ:

Կան արժեքներ, որոնք անգնահատելի են. ծնողները, ընտանիքը, ընկերները, առողջությունը, ազատությունը, մնացած ամեն ինչը ձեռքբերովի է: Երբ հասկանում ես, որ այդ անգնահատելին արդեն ունես, մնացածը մանրուք է թվում: Դրա հիմքի վրա պետք է կառուցել մնացածը` գործնականը, նյութականը, ստեղծագործը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

21 մեկնաբանություն

  • Հրաչ ջան դու շատ երջանիկ մարդ ես, որովհետև հասկացել ես կյանքի խորհուրդը, այն է` Ապրել հանուն մեկի, որին սիրում ես անմնացորդ: Սերն իրոք հրաշք է: Երբ այն ծնվում է մարդու ներսում, անպայման ցանկություն է ունենում հազարապատկվել և տարածվել, դրանով իսկ երջանիկ դարձնելով թե’ երկու սիրող սրտերին և թե’ այն բոլոր մարդկանց, որոնք նրանց շուրջն են: Ձեր այդ զգացմունքի շնորհիվ է, որ ծնվում են մեկը մյուսից կատարյալ հոդվածներ, որոնց մեջ անսպառ սեր և ջերմություն կա: Հրաչ ջան, թող Աստված պահպանի Ձեր այդ մեծ սերը, և Թող մի քանի տասնյակ հետո էլ միշտ կողքիդ տեսնես Քո միակ Սիրելիին` Լիդիային:

  • Hianali er…idealakan mtacelakerp.ays paragayum karcum em amenakarevor@ the koxakci aysinqn qo isk kesi chisht @ntrutyunn e, vory nerkayums cavoq chi @nkalvum vorpes kyanqi amenakarevor ev lurg qayl@…ayn uxaki poxarinvel e ayl arjeqayin skzbunqnerov.

    • Շողեր ջան համաձայն եմ…
      իդեալական մտածելակերպի հետ չէ 🙂 մնացած մասի:

  • Ինձ համար դուք իդեալական զույգ եք: Ուզում էի անսահման երջանկություն ձեզ մաղթել, բայց հասկացա, որ նման դիրքորոշմամբ ձեր երջանկությունը այլևս երաշխավորված է:)

  • Hrach anchap shnorhakal em dzer hodvaci hamar. Ayn aynqan texin ev chshmarit e! Karces yuratesak xorhurd liner…huzveci shat. Erani dzer tiknojn u tarosy mez boloris- nerka ev apaga tikinneris:)) Sa aysorva Khorhurdn er, vori hamar shat shnorhakalutyun!!!:)

    • Լուսինե ջան ես էլ եմ շնորհակալ, հուսով եմ հուզվել եք, բայց ոչ տխրել 🙂 Իմիջիայլոց ամենաառաջին բառն էլ ջնջեցի 🙂

  • Հրաչ ջան ուզում եմ մաղթել,որ Ձեր սերը միշտ մնա…..հիանալի էր… եթե գոյություն ունի բարի նախանձ,ապա ես բարի նախանձով նախանձում եմ Ձեզ….սկսեցի մտածել,թե սեր կոչվածը գոյություն ունի…..Դուք երջանիկ մարդ եք…….

  • Հրաչ և Լիդիա: Ձեզ մաղթում եմ Մե~ծ Երջանկություն ու անսահման եռանդ, ուժ, հաջողություն` ընթերցողներիս մշտապես մոտիվացնելու ու, ինչու չէ, նաև օրինակ ծառայելու համար… 🙂

    Վերջապես ֆեյսբուքում կարող եմ տեսնել ձեր նկարները: Շատ ուրախ եմ դրա համար: :))))).

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»