Վերջին մի քանի օրը YouTube-ով դիտում էի բոլոր հնարավոր տեսանյութերը ստարտափների մասին: Խոսքը գնում է այնպիսի ստարտափների մասին, որոնք ինչ-որ պահի մեծ ֆինանսավորում են ստանում Ռուսաստանում կամ ԱՄՆ-ում և վերածվում են մեծ ընկերությունների: Ուզում եմ ամփոփել այդ մի քանի օրվա ընթացքում զգացածս: Նախ, ինչպես հասկացա և դա մինչև այդ էլ ենթադրում էի, ստարտափների ֆինանսավորման և առաջմղման համար ամենահարմար տեղը ԱՄՆ-ն է, մասնավորապես Սիլիկոնյան հովիտը: Այնտեղ մարդիկ ուղղակի շնչում են ստեղծարարությամբ և ՏՏ բիզնեսով: Նայում էի պատմություններ ռուսական մի քանի ստարտափների մասին, որոնք ստեղծվել են Ռուսաստանում և տեղափոխվել Սիլիկոնյան հովիտ, որտեղ զարգանում են:
Մի քանի բան մեջս տպավորվեց:
Առաջինը. ինչ-որ մեկն ասում էր, որ հաճախ ստարտափ ստեղծողներին թվում է, որ ամենակարևորը գաղափարն է, բայց դա այդպես չէ: Գաղափարներ Սիլիկոնյան հովտում պտտվում են հազարներով: Գաղափարներ կարող են ունենալ բոլորը, նույնիսկ լավ գաղափարներ: Իսկական ստարտափը սկսվում է այդ գաղափարներն իրականություն դարձնելով և թիմ ստեղծելով: Այսինքն, եթե դու գնաս Սիլիկոնյան հովիտ, բազմաթիվ վենչուրային հիմնադրամներից մեկին փորձես ներկայացնել քո գաղափարը, նրանք միգուցե քեզ նույնիսկ չլսեն: Իսկ եթե գնաս թիմով, ներկայացնես արդեն կատարված աշխատանքի մի մասը, ներկայացնես նախագծի նախատիպը, ներկայացնես քո թիմը, ներկայացնես պահանջները, թե ինչի համար է քեզ գումար անհրաժեշտ, ապա շանսերը, որ լավ գաղափարի դեպքում քո ստարտափը ֆինանսավորում կստանա, շատ ավելի մեծ է: Այսինքն, գաղափարը քիչ է, պետք է ավելի առաջ գնալ, եթե ուզում ես լուրջ ստարտափ դառնալ:
Երկրորդ բանը, որ մեջս տպավորվեց այն է, որ Սիլիկոնյան հովտում լավ է 🙂 Իրոք, միջավայրը շատ կարևոր է: Եթե քո շուրջբոլորը մարդիկ ստեղծում են, մտածում, բիզնես են անում և դու շփվում ես նման մարդկանց հետ, դու կարծես քո ափսեում լինես: Այդպիսի միջավայրում նոր գաղափարներն էլ են ավելի հաճախ ծնվում, եղածներն էլ են ավելի լավ իրագործվում:
Երրորդ բանը, որ հասկացա, այն է, որ պետք է աշխատել միայն միջազգային ստարտափի վրա` անգլալեզու: Հավանականությունը, որ այդ ստարտափը կվերածվի միլիոնավոր դոլարների արժողությամբ նախագծի, շատ ավելի մեծ է:
Չորրորդ բանը, որ հասկացա, այն է, որ հիմնականում հաջողության են հասնում այն ստարտափները, որոնց նպատակը ոչ թե փող աշխատելն է, այլ մարդկանց ինչ-որ խնդիր լուծելը կամ աշխարհը փոխելը: Այսինքն, եթե դուք այնքան ոգևորված եք Ձեր գաղափարով, որ նույնիսկ իմանալով, որ մոտակա տարիներին այն Ձեզ գումար չի բերի, շարունակեք իրականացնել այն, ապա ավելի հավանական է, որ Ձեր ստարտափը հաջողության կհասնի:
Եվ վերջապես, հինգերորդը, ցանկացած ստարտափի մոտ գալիս է կրիտիկական մի կետ, որից հետո ստարտափը ստեղծողները սկսում են կասկածել իրենց ստարտափի վրա. կաշխատի այն արդյո՞ք, մարդկանց պետք կգա՞, արդյոք մարդկանց մեծ շրջան է վերցված, և այլն, և այլն: Հաջողության հիմնականում հասնում են նրանք, ովքեր հաղթահարում են այդ կրիտիկական կետը:
Վերջում միայն ավելացնեմ, որ հատկապես հիմա, բավական շատ են վենչուրային հիմնադրամներն ու անհատ ներդրողները, որոնք պատրաստ են ներդնել լավ թիմի մեջ, որն ունի լավ գաղափար: Նման հիմնադրամներ կան Ռուսաստանից մինչև ԱՄՆ: Պարզապես անհրաժեշտ է մինչև այդ մարդկանց հետ հանդիպելը, ինչ-որ բան ստեղծել, տեստավորել, թիմ կազմել, կոնկրետ բիզնես պլան մշակել ու առաջ Սիլիկոնյան հովիտ…
knereq startapy inch a?
Գրիգոր ջան կարելի է ասել, որ ստարտափը նորաստեղծ, զարգացման շրջանում գտնվող ընկերություն է, երբ ինչ-որ գաղափար ես ունենում ու 0-ից դրանից բիզնես ես կառուցում: Ասենք, ինչ-որ միջազգային նախագիծ ես ուզում սկսել, օրինակ կայք, թիմ ես հավաքում, ֆինանսավորում ես գտնում, ընկերություն ես բացում և դառնում ես ստարտափ:
Hrach jan misht shat hacheli e dzer blognery kardaly, qani vor norutyun shat ka:) Good luck!
Մերսի Լուսինե ջաաննն 🙂
mersi Hrach jan )))
iiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiii
Ռաֆի ջան միտքն էլ է շատ կարևոր 🙂 Ուղղակի միտքը շատ հաճախ այդպես միտք էլ մնում է և նախագիծ կամ ավելի մեծ ինչ-որ բան չի դառնում: Խոսքը դրա մասին է, ստարտափի:
Barev Hrach jan henc startup-i veraberyal qo het kuzei zrucei u du tesneir mer teami naxagic@
Բարև Արմեն ջան, մերսի վստահության համար, սկզբում կարող ենք մեյլով խոսել, եթե ինչ-որ բանով կարողանամ օգնել գրիր admin@success.am հասցեին: