Մտածիր և պատասխանիր - Հաջողության բլոգ
 
 

Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը հարուստ դառնալու մասին չեն, այլ ներդաշնակ և գիտակից կյանք ունենալու: Դրանցում ներկայացված է ճանապարհ՝ շարունակական աճի և ինքնակատարելագործման: Գրքերի հեղինակն այդ ճանապարհը սկսեց 2009 թ, և փուլ առ փուլ ներկայացնում է փոփոխությունները, որոնք տեղի են ունենում իր կյանքում և որոնք կարող են տեղի ունենալ Ձեր կյանքում, իր գրքերում: Ներկայացված են մի շարք պրակտիկ խորհուրդներ, պատմություններ, առակներ, փիլիսոփայություն:


   


Մտորումներ

Մտածիր և պատասխանիր

Հեղինակ՝ Lusin

1. Թվարկեք մոլորակի երեք ամենահարուստ մարդկանց,
2. Թվարկեք «Միսս աշխարհ» մրցույթի վերջին երեք հաղթողներին,
3. Թվարկեք վերջին երեք Նոբելյան մրցանակակիրներին,
4. Թվարկեք վերջին երեք Օսկար մրցանակակիրներին` լավագույն դերի համար:
Ստացվե՞ց: Մի քիչ դժվար է, այնպես չէ՞: Մի՛ անհանգստացեք, ծափահարություններն անցնում են, մրցանակների վրա փոշի է նստում: Հաղթողներն էլ են շուտով մոռացվում:

Իսկ հիմա.
1. Թվարկեք երեք ընկերների, ովքեր դժվար պահին Ձեր կողքին են եղել,
2. Թվարկեք Ձեր երեք ուսուցիչներին, որոնց միշտ շնորհակալությամբ ու սիրով եք հիշում,
3. Հիշեք մի քանի մարդկանց, ովքեր Ձեզ ջերմ զգացումներ են հաղորդել,
4. Հիշեք մարդկանց, ովքեր սիրում են Ձեզ…

Հնարավո՞ր է… Հեշտ է, չէ՞: Մարդիկ, ովքեր Ձեր կյանքում ինչ-որ բան են նշանակում, «Լավագույն» որակավորումը չունեն, չունեն մեծ գումարներ, չեն արժանացել ամենամեծ մրցանակների: Նրանք այն մարդիկ են, ովքեր հոգ են տանում Ձեր մասին, փայփայում են Ձեզ, ովքեր, անկախ ամեն ինչից, Ձեր կողքին են: Մի պահ մտածեք այդ մասին: Կյանքը շատ կարճ է:

Հեղինակի մասին

Lusin

Լավագույն վերելքներն առջեւում են:

4 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»