Երբ սկսեցի այս գիրքը գրել, գլխավոր մտահոգություններիցս մեկն այն էր, թե ինչ կհասկանան մարդիկ՝ «ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» արտահայտությունը լսելով: Այլ կերպ ասած` ի՞նչ է մեզ համար «ոչ ստանդարտ» մտածելակերպը: Եթե հարցնեք ինչ-որ մեկին՝ «Երևակայիր մի բան, որը ստանդարտներից դուրս է», ամենաանհավանական պատասխաններում հավանաբար կլսեք այն մասին, թե ինչպես է մարդը թռչում, պատի միջով անցնում, ճանապարհորդում տիեզերքում, այլմոլորակայինների հետ շփվում, կենդանիների լեզվով խոսում, ջրի տակ շնչում, չորս ձեռք կամ երեք աչք ունի, ուրիշների մտքերն է կարդում, ապրում է առանց սնվելու և այլն, և այլն: Սա է միջին վիճակագրական մարդու մտքի ամենաընդարձակ սահմանը: Իրականում այս մտքերն ու պատկերացումները չի կարելի «ոչ ստանդարտ» անվանել: Մարդիկ, փորձելով մտածել ստանդարտներից դուրս, չեն էլ կռահում, որ շարունակում են մնալ ստանդարտների ներսում:


   


Հաջողության գաղտնիքներ

Միլիոնատերն ու տաքսու վարորդը

Հեղինակ՝ Lusin

Մի միլիոնատեր, օգտվելով տաքսու ծառայություններից, վարորդին վճարեց այնքան գումար, որքան ցույց էր տվել հաշվիչի ցուցիչը:
— Իսկ Ձեր որդին երեկ ինձ 100 դոլար թեյավճար թողեց, — ասաց տաքսու վարորդը:
— Ի՞նչ արած` նրա հայրը միլիոնատեր է, իսկ ես` որբ եմ…

Միայն նա, ով ինքն է փող վաստակում, նա է իսկապես հասկանում դրա գինը:

Հեղինակի մասին

Lusin

Լավագույն վերելքներն առջեւում են:

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»