Հեղինակային առակներ

Գործարարն ու վարորդը

Գործարարը դուրս եկավ օդանավակայանից: Դրսում նրան սպասում էր վարորդը: Ողջունեց վարորդին, փոխանցեց նրան ճամպրուկը, նստեց լիմուզինն ու խնդրեց քշել տուն: Երկու շաբաթ էր, ինչ տանը չէր եղել, գործուղման էր. մեծ գործարք էր հաջողվել կնքել: Օդանավակայանից տուն ճանապարհը երկար էր. մոտ 1 ժամ ճանապարհին էին լինելու: Գործարարը պատուհանից նայում էր դուրս` փողոցում քայլող մարդկանց, նորակառույց շենքերին, հետո մարդիկ ու շենքերը դառնում էին դաշտեր, դաշտերը պարտեզներ, հետո կրկին շենքեր, կրկին մարդիկ, կրկին եռուզեռ:

— Գիտե՞ս ինչպես եմ ես այս ամենին հասել, — շշնջաց գործարարը, — մենք երբեք չենք խոսել այս թեմայով:
Վարորդը հայելու միջով նայեց ետ, տարուբերեց գլուխը` փորձելով հասկացնել, որ ոչինչ չի հասկանում:

— Այս ամենը ես տեսնում էի այն ժամանակ, երբ դեռ ոչինչ չունեի, — շարունակեց գործարարը: — Այն ժամանակ ես հասարակ վարորդ էի, քեզ պես: Չէ չէ… քեզ պես չէ, դու դեռ լիմուզին ես քշում, իսկ ես սովորական մի տաքսիստ էի (ժպտում է):
— Այսինքն, Դուք դեռ այն ժամանակ գիտեի՞ք, որ հայտնի գործարար եք դառնալու, — զարմացավ վարորդը:
— Ես համոզված էի, — պատասխանեց գործարարը, — ես տեսնում էի այս օրը դեռ տաս տարի առաջ:

Վարորդը մի ակնթարթ փակեց աչքերը, պատկերացրեց իրեն տաս տարի անց, բացեց աչքերն ու շարունակեց քշել: Նրա աչքերը փայլում էին…

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

7 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»