Մի վախեցեք ապագայից: Նայեցեք հեռուն, մի խաբեք ինքներդ ձեզ և մի վախեցեք: Երեկ ես բարձրանում էի կամուրջով և տեսա ահռելի, սարի նմանվող ալիքներ և նավ, որը հաստատակամ ճեղքում էր նրանց: Ես հարցրեցի ինքս ինձ` ինչու է նավը հաղթում ալիքներին: Եվ հասկացա` պատճառն այն է, որ նավն ունի նպատակ, իսկ ալիքները` ոչ: Եթե մենք նպատակ ունենք, միշտ կգնանք այնտեղ, ուր ցանկանում ենք:
Ուինսթոն Չերչիլ
***
Ապրեք լիարժեք կյանքով: Փորձեք ամեն ինչ: Լավ նայեք Ձեզ ու Ձեր ընկերներին: Զվարճացեք, մի քիչ խենթ եղեք, մի քիչ խորհրդավոր: Դուք գնում եք «ոչ մի տեղ», այնպես, որ գոնե պիտի վայելեք ընթացքը: Մի անտեսեք սեփական սխալների վրա սովորելու հնարավորությունը: Փնտրեք Ձեր դժվարությունների պատճառները և վերացրեք դրանք: Մի ձգտեք լինել կատարյալ, պարզապես եղեք արժանապատիվ մարդու օրինակ:
Էնթոնի Ռոբբինս
Լուսինե ջան մերսի հերթական լավ հոդվածի համար 🙂
Լավ կիրակի, լավ խոսքերով )))
Իրոք 🙂
Երկու խոսք,բայց այսքան արժեքավոր … Մերսի 🙂
Շնորհակալություն 🙂