Այսօր պետական քննության էի: Ընկերներիցս մեկը քաջալերելու նպատակով առավոտյան մի երգ ուղարկեց, որն իր հաջողության գրավականն է դարձել: Այնպիսի՜ ուժ ու ոգի միանգամից ստացա: Հավատացեք, երևի երգի ազդեցությունն ավելին էր, քան այս օրերին սովորածս 🙂 Ես ինձ հենց այդպես ԿԱՐՈՂ էլ զգում էի ամբիոնի մոտ` կարծես փառքի սրահում:
Փորձեցի ներկայացնել բառերի համառոտ թարգմանությունը: Խնդրեմ.
Այո, դու կարող ես լինել Մեծ,
Դու կարող ես լինել լավագույնը,
Դու կարող ես լինել Քինգ-Քոնգ` ծեծելով սեփական կուրծքը:
Դու կարող ես հաղթել աշխարհին,
Դու կարող ես հաղթել պատերազմում,
Դու կարող ես խոսալ Աստծո հետ, գնա թակելու Նրա դուռը:
Դու կարող ես տարածել ձեռքերդ,
Դու կարող ես հաշվել ժամանակը,
Դու ունակ ես տեղաշարժել լեռները,
Դու ունակ ես փշրելու ժայռերը:
Դու կարող ես դառնալ վարպետ,
Մի սպասիր հաջողությանը,
Ունեցիր նպատակ և դու՛ այն կգտնես:
Դու փառքի սրահում ես,
Աշխարհը կիմանա քո անունը,
Չէ որ դու այրվում ես ամենապայծառ կրակով:
Աշխարհը կիմանա քո անունը,
Եվ քո դիմանկարը կլինի փառքի սրահում:
Դու կարող ես անել գործը մինչև վերջ,
Դու կարող ես հաղթահարել մեծ հեռավորություններ,
Դու կարող ես գնալ դժոխք` ժպիտը դեմքիդ:
Դու կարող ես դառնալ հերոս,
Դու կարող ես պարգևատրվել ոսկով`
Հաղթելով բոլոր ռեկորդները` անգամ անհնարները:
Արա այս ամենը հանուն քո մտերիմների,
Արա` հանուն քո ներքին հպարտության,
Արդյունքն ակնառու չի լինի, եթե չփորձես:
Արա այս ամենը հանուն քո երկրի,
Արա` հանուն քո անվան,
Որովհետև կգա օրը…
Երբ դու կլինես փառքի սրահում,
Եվ աշխարհը կիմանա քո անունը,
Չէ որ դու այրվում ես ամենապայծառ կրակով:
Աշխարհը կիմանա քո անունը,
Եվ քո դիմանկարը կլինի փառքի սրահում:
Եղիր հաղթող, եղիր հաղթող, եղիր հաղթող:
Փառքի սրահի պատերին քո դիմանկարը:
Եղիր ուսանող,
Եղիր ուսուցիչ,
Եղիր քաղաքական գործիչ,
Եղիր քահանա,
Եղիր հավատարիմ,
Եղիր առաջնորդ,
Եղիր հաղթող,
Եղիր իրական փնտրող:
Դու փառքի սրահում:
Դու կարող ես խոսալ Աստծո հետ` գնա և բախիր Նրա դուռը:
Դու՛, փառքի սրահում…
Ահա և այդ երգը
Супер музыка, темп супер и слова, Спасибо большое!!!
Լուսին Ջա~ն, կհավատաս չէ? որ զգում էի, որ հենց այսօր դու գրառում կունենաս :))) Ու նախքան ՖԲ մտնելն ու քեզ գտնելը, եկա այստեղ 🙂
Գրառումդ արդեն խոսում է այսօրվա “գավաթի” մասին: ԱՊՐԵ~ՍՍՍ: :*
LIKE !!!
Merci Գոհար ջան..~
Հաս ջան, հեռատես ես, հա~, մենակ լավատեսը չի էլի :))))) :*
Շատ մոտիվացնող էր:
Շնորհակալութնուն
Shaaat lav erg, shaaaaat lav barerov!!!! Shnorhakalutyun!