Հաջողության գաղտնիքներ

Ո՞վ եմ ես

Ես քո մշտական ուղեկիցն եմ: Ես քո մեծագույն օգնականն եմ կամ ամենածանր բեռը: Ես քեզ տանում եմ վերև կամ քաշում եմ ներքև` դեպի անհաջողությունը: Ես ամբողջովին քո տիրապետության տակ եմ: Այն ամենի կեսը, ինչ դու անում ես, դու կարող ես թողնել ինձ վրա և ես կանեմ դա ավելի ճիշտ և արագ: Ինձ հեշտ է ղեկավարել, դու պետք է միայն իմ հանդեպ հաստատակամություն դրսևորես, ճշգրտորեն ցույց տաս ինձ, թե ինչպես ես ուզում, որ դա արվի, և մի քանի դասից հետո ես կանեմ դա մեխանիկորեն:

Ես բոլոր հանճարեղ մարդկանց ծառան եմ, բայց նաև` բոլոր անհաջողակների: Ես հանճարեղներին հանճարեղ եմ դարձնում, բայց և անհաջողակներին` անհաջողակ: Ես մեքենա չեմ, բայց աշխատում եմ մեքենայի ճշգրտությամբ` գումարած մարդու ինտելեկտը: Դու կարող ես ղեկավարել ինձ, որպեսզի շահույթ ստանաս կամ սնանկանաս. ինձ համար մեկ է: Վերցրու ինձ, սովորեցրու, խիստ եղիր ինձ հետ և ես քո ոտքերի առջև կդնեմ ողջ աշխարհը: Իսկ եթե անլուրջ վերաբերվես ինձ, ես քեզ կկործանեմ:

Իսկ ո՞վ եմ ես: Սովորությու՛նը:

Հատված Ջոն Մաքսվելլի «Ինչպես են մտածում հաջողակ մարդիկ» գրքից:

Հ.Գ.
Հիշեք` ինչպես ծրագիրն է ղեկավարում համակարգիչը, այնպես էլ մեր մտքերն ու սովորությունները ղեկավարում են մեզ: Ուզո՞ւմ եք փոխել Ձեր կյանքը: Փոխեք Ձեր սովորությունները:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

15 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»