Ընդհանրապես, ինձ թվում է, որ մարդկանց մեծ մասն էլ նպատակասլաց են, եթե հասկանանք նպատակասլացությունը «նպատակ ունենալու» իմաստով: Բայց մեկ բան է նպատակ ունենալ, մեկ այլ բան է ջանք թափել դրան հասնելու համար: Եվ մի հասկացեք, որ խոսքը միայն մեծ նպատակների մասին է: Մարդն ուզում է չուշանալ հանդիպումից, բայց ջանք չի թափում դրա համար: Մարդն ուզում է լավ ընկերներ ունենալ, բայց ջանք չի թափում դրա համար: Մարդն ուզում է լավ ապրել, բայց իրականում շատերը ջանք չեն թափում դրա համար:
Մի բան պետք է հասկանալ, որ հենց այնպես ոչինչ չի լինում: Եթե ուզում եք արդյունք տեսնել, ապա պետք է ջանք թափեք դրա համար: Ոչ թե պետք է ջանք թափեք ձեր հարմարավետության գոտու շրջանակներում, այլ պետք է ջանք թափեք շատ ավելի «ոչ հարմարավետ» պայմաններում: Ես բազմաթիվ անգամներ եմ ուշադրություն դարձնում, թե ինչպես են որոշ մարդիկ անկեղծորեն զարմանում, թե ինչու իրենց մոտ տվյալ բանը չի ստացվում: Կարծում եք պատճառը պայմաններն են, ճգնաժամը կամ շրջապատի «ոչ բարյացակամ» մարդի՞կ: Որոշ դեպքերում՝ միգուցե այո, բայց հիմնականում՝ իհարկե ոչ: Պատճառը մենք են՝ մենք մենք մենք: Պատճառը մեր գործադրած ջանքերն են: Եթե ինչ-որ բան չի ստացվում, ուրեմն մենք քիչ ջանք ենք գործադրում:
Համամիտ եմ հեղինակի հետ, առանց ջանք թափելու ոչ մի բանի չենք հասնի։.