Ընդհանրապես, երկուշաբթի օրը մարդիկ չեն սիրում: Այս հոդվածով փորձելու եմ «համոզել» Ձեզ, որ երկուշաբթին էլ հիանալի օր է: 🙂 Թե ինչու է երկուշաբթին նման բախտի արժանացել, կարծում եմ պարզ է. շաբաթ-կիրակի, հանգիստ, զվարճանքներ, հետո միանգամից` երկուշաբթի, աշխատանք, գործնական մթնոլորտ, վաղ արթնանալ և այլն: Սակայն մի բան հաշվի առեք: Եթե շաբաթ և կիրակին իրոք հանգստի, ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու, լիցքաթափվելու օրեր են, ապա երկուշաբթին գործնական հաջողությունների և գործողությունների սկիզբն է: Մենք շատ դժվար ենք տրամադրվում գործերին նախորդ երկու օրը, սակայն երբ գալիս է երկուշաբթին, մենք գիտենք` սկսվում է գործնականը, սկսվում են գործողությունները: Իսկ ինչպես գիտեք` գործողություններն են ինչ-որ բան փոխում:
Հիշեք ևս մեկ բան: Եթե մենք ապրենք մինչև խորը ծերություն, ապա մեր կյանքում լինելու են 10-ից ավելի տարի երկուշաբթիներ: 10 տարի մեր կյանքից մենք զարթնելու ենք երկուշաբթի օրը, այնպես որ մենք չենք կարող 10 տարի զարթնել անտրամադիր, վատ վերաբերվել այդ 10 տարվան կամ 10 տարի դժգոհ լինել: Այսուհետև տրամադրեք Ձեզ, որ երկուշաբթին հիանալի օր է, այնպես, ինչպես կյանքի մնացած օրերը: Երկուշաբթին նոր հնարավորությունների սկիզբ է, նոր անակնկալներ, նոր 24 ժամ վերջապես: Իհարկե, ինչ-որ նոր բան անելու համար պետք չէ սպասել երկուշաբթի օրվան 🙂 դա արդեն նախկինում քննարկել ենք, բայց եթե գալիս է երկուշաբթին, ոչ թե տխրեք, ընկճվեք, այլ հակառակը` ուրախացեք, քանի որ առջևում նոր օր է:
Երկուշաբթի օրվա միայն առավոտյան արթնանալն է դժվար:
Mard piti azat lini ir zhamanaki harcum, ete artnanal aravotyan shut, apa sirov…
Երկուշաբթին սկիզբ է: Իսկ սկիզբը միշտ նոր հնարավորություն է: Ուստի, երկուշաբթիից լավ բան չկա: )))
Հաստատ Ալբերտ ջան 🙂
Meka djvara erkushabti or@, saxn el giten
Երկուշաբթի օրվա դժվարությունը հաղթաահարելու համար միայն մի ձև գիտեմ, այն է` պլանավորել բոլոր գործերը նախորոք: Ես այդպես եմ անում, և դա ինձ օգնում է: 🙂
Գոհար ջան իրոք արդյունավետ ու լավ օր ունենալու հիանալի մեթոդ է:
Դեռ կարծում եք, որ երկուշաբթին վատ, դժվար օր է? Ուրեմն Եկեք միասին հաշվենք. Տարին ունի 365-366 օր,յուրաքանչյուր յոթ օրից մեկը մենք համարում ենք “վատ օր”:Ստավում է տարեկան ունենում ենք 51-52 այսպես կոչված վատ օր, որը ստեղծեցինք ինքներս: Քանի տարի եք այդպես ապրելու? բազմապատկեք ապրածը… Վախեցաք? Դե’, ուրեմն այլևս ոչ մի վատ երկուշաբթի, նա էլ մնացած օրերի նման մի օր է, ինչու տխրել? եթե կարող եք արթանանալ լավ տրամադրությամբ: 😀
Գոհար ջան մերսի 🙂 ճիշտ ես..