Բարև երկուշաբթի - Հաջողության բլոգ
Գրքեր
Օգտակար խորհուրդներ

Բարև երկուշաբթի

Ընդհանրապես, երկուշաբթի օրը մարդիկ չեն սիրում: Այս հոդվածով փորձելու եմ «համոզել» Ձեզ, որ երկուշաբթին էլ հիանալի օր է: 🙂 Թե ինչու է երկուշաբթին նման բախտի արժանացել, կարծում եմ պարզ է. շաբաթ-կիրակի, հանգիստ, զվարճանքներ, հետո միանգամից` երկուշաբթի, աշխատանք, գործնական մթնոլորտ, վաղ արթնանալ և այլն: Սակայն մի բան հաշվի առեք: Եթե շաբաթ և կիրակին իրոք հանգստի, ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու, լիցքաթափվելու օրեր են, ապա երկուշաբթին գործնական հաջողությունների և գործողությունների սկիզբն է: Մենք շատ դժվար ենք տրամադրվում գործերին նախորդ երկու օրը, սակայն երբ գալիս է երկուշաբթին, մենք գիտենք` սկսվում է գործնականը, սկսվում են գործողությունները: Իսկ ինչպես գիտեք` գործողություններն են ինչ-որ բան փոխում:

Հիշեք ևս մեկ բան: Եթե մենք ապրենք մինչև խորը ծերություն, ապա մեր կյանքում լինելու են 10-ից ավելի տարի երկուշաբթիներ: 10 տարի մեր կյանքից մենք զարթնելու ենք երկուշաբթի օրը, այնպես որ մենք չենք կարող 10 տարի զարթնել անտրամադիր, վատ վերաբերվել այդ 10 տարվան կամ 10 տարի դժգոհ լինել: Այսուհետև տրամադրեք Ձեզ, որ երկուշաբթին հիանալի օր է, այնպես, ինչպես կյանքի մնացած օրերը: Երկուշաբթին նոր հնարավորությունների սկիզբ է, նոր անակնկալներ, նոր 24 ժամ վերջապես: Իհարկե, ինչ-որ նոր բան անելու համար պետք չէ սպասել երկուշաբթի օրվան 🙂 դա արդեն նախկինում քննարկել ենք, բայց եթե գալիս է երկուշաբթին, ոչ թե տխրեք, ընկճվեք, այլ հակառակը` ուրախացեք, քանի որ առջևում նոր օր է:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով հեղինակ, ինքնազարգացման թեմայով 5 գրքերի հեղինակ:

9 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»