Այսօր Ձեր ուշադրությունն ուզում եմ գրավել օնլայն առևտրի արդի ամենահզոր ընկերության՝ Amazon-ի վրա:
Ընդհանուր առմամբ, իմ նպատակն է ներկայացնել ընկերություններ, որոնց արժեթղթերը հետաքրքրություն են ներկայացնում, այսինքն դրանց բաժնետոմսերի գինը հնարավոր է կտրուկ աճի կամ նվազի ապագայում, կամ այն հաստատուն կերպով աճում կամ նվազում է ժամանակի ինչ-որ հատվածում:
Տվյալ պարագայում Amazon-ը ինձ հետաքրքիր է մի քանի պատճառներով՝ դրա բաժնետոմսերի գինը անցյալ տարվա սկզբից $127-ից հասել է $240: Թեև տվյալ պահին այն առավելագույն $260-ից $20 նվազել է, բայց ընդհանուր առմամբ՝ միտում ունի աճելու: Amazon-ը նաև հետաքրքիր է նրանով, որ այն միշտ նոր շուկաներ է փնտրում և չի սահմանափակվում տվյալ պահին գործող փող վաստակելու եղանակներով:
Ո՞րն է ընկերության հաջողության գաղտնիքը: Կարծում եմ՝ հիմնական կետերից մեկը, եթե ոչ հիմնականը՝ ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսն է: Նա ընկերության հիմնադիրն է և այդ ամենը ստեղծել է զրոյից: Սթիվ Ջոբսի՝ կյանքից հեռանալուց հետո, հենց Ջեֆին են վերագրում Ամերիկայի թիվ մեկ ղեկավարի տիտղոսը: Նա իր բիզնեսի հիմքում դրել է հաճախորդի պաշտամունքի առարկան և աշխատում է հնարավորինս մատչելի դարձնել իր մատուցած ծառայությունները, ինչպես նաև արտադրվող ապրանքները: Այսպիսով, նա հակառակվում է Apple ընկերության որդեգրած քաղաքականությանը, որի արտադրանքը շատ որակով է, բայց չափից դուրս թանկ և ինչ-որ իմաստով՝ նույնիսկ գերագնահատված:
Ջեֆի ուշադրությունը հաճախորդի նկատմամբ ուղղակի աննախադեպ է. պատմում են, որ կարևոր խորհրդակցությունների ժամանակ նա աթոռներից մեկը դատարկ է թողնում՝ ասելով, որ տվյալ աթոռին նստած է հաճախորդը՝ սենյակի ամենակարևոր մարդը: Տվյալ օրինակով Ջեֆն ուզում է, որ իր աշխատակիցները մտովի պատկերացնեն, թե ինչ կարծիք կունենա հաճախորդը այս կամ այն մտքին, ապրանքին կամ ծառայությանը:
Amazon-ի կողմից արտադրվող Kindle թաբլետ/պլանշետները վաճառվում են գրեթե իրենց ինքնարժեքով: Kindle-ներից ամենաթանկը՝ Kindle Fire HD 8,9-ն, արժե $299: Նման ռազմավարության նպատակն իմ պատկերացմամբ շուկայի գրավումն է: Amazon-ը գաղտնի է պահում վաճառված Kindle-ների քանակը, բայց 2011 թվականի դեկտեմբեր ամսվա վերջին նա հայտարարեց, որ վերջին երեք շաբաթների ընթացքում վաճառել է մեկ միլիոն Kindle շաբաթական:
Այսպիսով, իմ անձնական եզրահանգումը հետևյալն է. Amazon-ի բաժնետոմսերի գինը մոտակա ամիսներին և հատկապես տարվա վերջում, երբ առևտուրը թեժանում է, աճելու է:
2011թ. սեպտեմբերի 20ին Amazon.com-ի 1 բաժնետոմսը նույնպես գնահատվել է 240$։
Իսկ 2012թ. հունվարի 3ին, 1 բաժնետոմսի առժեքը եղել է 175$:
ըստ finance.yahoo-ի տվյալների։
Չգիտեմ ինչու ինձ թվում էր Amazon-ի ժամանակներն արդեն անցել են, քիչ-քչ կմահանա, բայց արի ու տես, որ ոչ 🙂
Lavna Amazon@. Mekmek lav SEO-i daser em stanum et sayt@ hetazoteluc. 🙂
:))) Ամենագլխավորը? 🙂