«Փոխիր կյանքդ-2» գիրքը մտածելակերպի փոփոխության, կյանքը դրական տեսնելու, սեփական յուրօրինակությունը գիտակցելու, հնարավորությունները, այլ ոչ թե խնդիրները նկատելու, մեծ մտածելու, կյանքը փոխելու որոշումներում հաստատակամ դառնալու, և ամենակարևորը՝ առաջին քայլը կատարելու մասին է:

   


Հաջողության գաղտնիքներ

Էլի խնդիրնե՞ր… կա՛ լուծում

Հեղինակ՝ Demetra

Ուսուցչուհին սկսեց դասը, վերցնելով մի բաժակ, որի մեջ ջուր կար լցված և ցույց տալով աշակերտներին, հարցրեց.
– Ի՞նչ եք կարծում, որքա՞ն է կշռում այս բաժակը:

Աշակերտները սկսեցին աղաղակել.
– 50 գրամ, 100 գրամ, 200 գրամ:

Ուսուցչուհին ասաց.
– Անկեղծ ասած ես էլ չգիտեմ, թե որքան է այն կշռում, չեմ կշռել: Բայց ասացեք խնդրեմ, ի՞նչ կլինի, եթե ես այս բաժակը պահեմ ձեռքումս մի քանի րոպե:

– Ոչինչ, – պատասխանեցին աշակերտները:

– Լավ, ի՞սկ եթե պահեմ մի ժամ, – շարունակեց ուսուցչուհին:

– Ձեր ձեռքը կցավի, – պատասխանեց աշակերտներից մեկը:

– Ճի՛շտ ես: Իսկ ի՞նչ կլինի, եթե ես բաժակը ձեռքիս կանգնեմ ողջ օրը:

– Ձեր ձեռքը կանշարժանա, կթուլանա, հնարավոր է նաև, որ բժշկի օգնության կարիք ունենաք, – ասաց աշակերտներից մեկը և բոլորը ծիծաղեցին:

– Լա՛վ, իսկ փոխվե՞ց արդյոք բաժակի կշիռն այդ ընթացքում, – ժպտալով հարցրեց ուսուցչուհին:

– Ո՛չ, – պատասխանեցին բոլորը:

– Իսկ այդ դեպքում, ինչո՞վ են պայմանավորված նման հետևանքները:

Աշակերտները շփոթմունքից լռեցին:
– Լա՛վ, իսկ ի՞նչ պետք է անեմ ես, որպեսզի իրավիճակն ուղղեմ, – հարցրեց նա:

– Դրե՛ք բաժակը սեղանին, – ասացին աշակերտներից մի քանիսը:

– Ճի՛շտ եք: Ահա թե ինչպես պետք է վարվել խնդիրների հետ, որոնք հանդիպում են մեր կյանքում: Եթե դուք մտածեք դրանց մասին մի քանի րոպե, ամեն ինչ նորմալ կլինի: Եթե շարունակեք դրանք պահել ձեր մտքում, ապա կունենաք վատ ինքնազգացողություն, իսկ եթե մի ամբողջ օր մտածեք դրանց մասին, ապա դրանք ձեզ թույլ և անշարժունակ կդարձնեն: Դուք ոչինչ չեք կարողանա անել:

Շատ կարևոր է կյանքի խնդիրների մասին մտածելը, բայց առավել կարևոր է, որ կարողանաք դրանք ժամանակին «դնել սեղանին»: Ամեն օր, քնելուց առաջ հեռացրեք ձեզանից բոլոր խնդիրները: Այդ դեպքում ամեն օր արթնանալիս դուք կլինեք առույգ և պատրաստ հաղթահարելու, լուծելու ցանկացած խոչընդոտ, որոնք ձեզ հասցնում է ճակատագիրը:

Հեղինակի մասին

Demetra

Անկեղծ եմ, հումորով ու հավատարիմ

11 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»