Ուսուցչուհին սկսեց դասը, վերցնելով մի բաժակ, որի մեջ ջուր կար լցված և ցույց տալով աշակերտներին, հարցրեց.
— Ի՞նչ եք կարծում, որքա՞ն է կշռում այս բաժակը:
Աշակերտները սկսեցին աղաղակել.
— 50 գրամ, 100 գրամ, 200 գրամ:
Ուսուցչուհին ասաց.
— Անկեղծ ասած ես էլ չգիտեմ, թե որքան է այն կշռում, չեմ կշռել: Բայց ասացեք խնդրեմ, ի՞նչ կլինի, եթե ես այս բաժակը պահեմ ձեռքումս մի քանի րոպե:
— Ոչինչ, — պատասխանեցին աշակերտները:
— Լավ, ի՞սկ եթե պահեմ մի ժամ, — շարունակեց ուսուցչուհին:
— Ձեր ձեռքը կցավի, — պատասխանեց աշակերտներից մեկը:
— Ճի՛շտ ես: Իսկ ի՞նչ կլինի, եթե ես բաժակը ձեռքիս կանգնեմ ողջ օրը:
— Ձեր ձեռքը կանշարժանա, կթուլանա, հնարավոր է նաև, որ բժշկի օգնության կարիք ունենաք, — ասաց աշակերտներից մեկը և բոլորը ծիծաղեցին:
— Լա՛վ, իսկ փոխվե՞ց արդյոք բաժակի կշիռն այդ ընթացքում, — ժպտալով հարցրեց ուսուցչուհին:
— Ո՛չ, — պատասխանեցին բոլորը:
— Իսկ այդ դեպքում, ինչո՞վ են պայմանավորված նման հետևանքները:
Աշակերտները շփոթմունքից լռեցին:
— Լա՛վ, իսկ ի՞նչ պետք է անեմ ես, որպեսզի իրավիճակն ուղղեմ, — հարցրեց նա:
— Դրե՛ք բաժակը սեղանին, — ասացին աշակերտներից մի քանիսը:
— Ճի՛շտ եք: Ահա թե ինչպես պետք է վարվել խնդիրների հետ, որոնք հանդիպում են մեր կյանքում: Եթե դուք մտածեք դրանց մասին մի քանի րոպե, ամեն ինչ նորմալ կլինի: Եթե շարունակեք դրանք պահել ձեր մտքում, ապա կունենաք վատ ինքնազգացողություն, իսկ եթե մի ամբողջ օր մտածեք դրանց մասին, ապա դրանք ձեզ թույլ և անշարժունակ կդարձնեն: Դուք ոչինչ չեք կարողանա անել:
Շատ կարևոր է կյանքի խնդիրների մասին մտածելը, բայց առավել կարևոր է, որ կարողանաք դրանք ժամանակին «դնել սեղանին»: Ամեն օր, քնելուց առաջ հեռացրեք ձեզանից բոլոր խնդիրները: Այդ դեպքում ամեն օր արթնանալիս դուք կլինեք առույգ և պատրաստ հաղթահարելու, լուծելու ցանկացած խոչընդոտ, որոնք ձեզ հասցնում է ճակատագիրը:
Շատ եմ սիրում այս պատմությունը: Շնորհակալություն Գոհար ջան մեկ անգամ ևս հիշեցնելու համար=D :
oooooooooooooooooooooooooo inchpes misht Gohar jan du hiacnum es qo paylun hodvacnerov,qo paycar mtqerov,bravooooooooooooooo,es capaharum em qez….
Amen angam asum em lav ba hima inch temaya linelu,,el ban chmnac,,bayc voxjuyners ..shat lavn en
Շնորհակալ եմ Շատ 🙂 Սիրում եմ Հաջողության Բլոգի բոլոր ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ 🙂
Շնորհակալություն, հենց այս պահից կփորցեմ հետևել խորհրդին:
Gohar jan shnorhAkal em!!! Ays pahin henc sa er indz petq:))£
Հարգելիներս, ամեն ինչ կախված է մեզանից և սա հաջողության հասնելու միջոցներից մեկն է… Կան բազում եղանակներ, բայց բոլորի հիմքում ընկած է հետևյալը. “Հավատալ սեփական ուժերին, հաստատուն քայլերով գնալ առաջ և ամեն անգամ հիշել գերնպատակի` Երջանիկ լինելու և մնացածներին երջանկացնելու մասին”
Շատ լավներ, ամեն դեպքում խնդիրնեը, եթե շրջանցենք միևնույննա <<ուրիշ հագուստով>> կհայտնվի մեր առաջ.
Հարգելի Հրո
Խնդիրները միշտ կան ու կլինեն, դա կյանքի կանոնն է, բայց հարկ է սովորել մի կողմ դնել դրանք և սառը դատելով գտնել լուծում,թեկուզ ավելի երկար ժամանակահատվածում, քան գործել տաք գլխով
Shat lav hodvaca Gohar jaaan……..havatum enq mer ujerin ev qaylum araj aranc hashvi arnelu xoch@ndotner@…………
Բոլոր խոչընդոտները մեր համար են, որպեսզի դառնանք էլ ավելի ուժեղ : Կհաղթենք, քանի հավատում ենք մեր ուժերին 🙂