«Փոխիր կյանքդ-2» գիրքը մտածելակերպի փոփոխության, կյանքը դրական տեսնելու, սեփական յուրօրինակությունը գիտակցելու, հնարավորությունները, այլ ոչ թե խնդիրները նկատելու, մեծ մտածելու, կյանքը փոխելու որոշումներում հաստատակամ դառնալու, և ամենակարևորը՝ առաջին քայլը կատարելու մասին է:

   


Հաջողության գաղտնիքներ

Դարձրեք արտաքին աշխարհն ավելի լավը

Երիտասարդ աղջիկը գալիս է հոր մոտ և ասում.
— Ես արդեն հոգնել եմ այս ծանր կյանքից, միայն դժվարություններ են և խնդիրներ, ես կարծես հոսանքին հակառակ եմ լողում և այլևս ուժ չունեմ, ի՞նչ անեմ:

Պատասխանելու փոխարեն հայրը կրակի վրա է դնում երեք միանման, ջրով լի կաթսաներ, մեկի մեջ գցում է գազար, մյուսի մեջ ձու, իսկ երրորդի մեջ՝ սուրճի հատիկներ: Որոշ ժամանակ անց նա հանում է ջրից գազարն ու ձուն, իսկ սուրճը լցնում է բաժակի մեջ:

-Ի՞նչն է փոխվել, — հարցնում է նա աղջկան:
— Ձուն ու գազարը եփվել են, իսկ սուրճի հատիկները լուծվել են ջրում, — պատասխանում է աղջիկը:
— Դա միայն առաջին հայացքից է, աղջիկս, — պատասխանում է հայրը, — նայիր, պինդ, կոշտ գազարը, մնալով եռացրած ջրի մեջ, դարձել է փափուկ և թույլ, իսկ թույլ, հեղուկ ձուն դարձել է ամուր: Արտաքինից նրանք չեն փոխվել, նրանք ուղղակի փոխել են իրենց ներքին կառուցվածքը՝ արտաքին, անբարենպաստ պայմանների՝ եռացող ջրի ազդեցության տակ: Այդպես էլ մարդիկ են: Արտաքինից ուժեղները կարող են փոխվել և դառնալ թույլ այնտեղ, որտեղ փխրուններն ու թույլերն ավելի ուժեղ են դառնում:
— Իսկ սո՞ւրճը, — հարցնում է աղջիկը:
— Իսկ սուրճը ամենահետաքրքիրն է: Սուրճի հատիկները ամբողջությամբ լուծվել են նոր, անբարենպաստ միջավայրում և փոխել այն՝ վերածելով եռման ջուրը հիանալի, բուրումնավետ լուծույթի: Կան մարդիկ, որոնք չեն փոխվում հանգամանքների ազդեցության տակ, այլ փոխում են հանգամանքները՝ վերածելով ինչ-որ նոր, հրաշալի բանի՝ օգուտ և գիտելիքներ քաղելով իրավիճակից:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

9 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»