Բոլոր մարդիկ ունեն թաքնված երազանքներ: Ես նույնպես բացառություն չեմ: Այսօր որոշեցի մի փոքր խոսել դրանց մասին: Նաև հետաքրքիր կլինի տարիներ անց կարդալ այս գրառումը, երբ դրանք իրականացած լինեն: 🙂 Իրականում երազանք ասելով հասկանում ես անիրականանալի, գրեթե անհնար ինչ-որ բան: Սակայն կյանքիս փոքր փորձով արդեն հասցրել եմ համոզվել, որ երազանքներն ինչ-որ պահի դառնում են ցանկություն, միգուցե մեծ ցանկություն, բայց արդեն ավելի մոտ, ավելի հասանելի ինչ-որ բան, եթե անընդհատ ձգտում ես դրանց և քայլեր ես ձեռնարկում:
Երբ գործով զբաղված չեմ լինում, ես սիրում եմ պատկերացնել: Պատկերացնելուց հեշտ բան թվում է չկա, բայց հաճախ պատկերացումներից է սկսվում ամեն ինչ: Երբեմն ես պատկերացնում եմ մեծ դահլիճ, որը լի է հանդիսատեսով: Մոտիվացիոն երեկո է սպասվում: Ինչ-որ հայտնի, շատ հաջողակ մարդ է ժամանել Հայաստան, որպեսզի իր կյանքի փորձով կիսվի երիտասարդ սերնդի հետ: Եթե ավելի անկեղծ լինեմ, դահլիճը կարծում եմ Մոսկվա կինոթատրոնն է, իսկ հաջողակ մարդը` մեր հայրենակիցը` Քըրք Քըրքորյանը: Երբեմն նաև տարբեր այլ մարդկանց ելույթներն եմ պատկերացնում, օրինակ Ռիչարդ Բրենսոնի, կամ … անունները հերթով չթվարկեմ, նրանց կարծում եմ գիտեն բոլորը: Նրանց են պատկանում այսօրվա ինտերնետ հսկաները, նրանք ստեղծել են աշխարհի ամենահայտնի բրենդները, նրանք կարողանում են իրենց մեկ խոսքով տատանել միջազգային արժույթների գները, մի խոսքով… նրանք մարդիկ են, ում կյանքի պատմությունները մենք այսօր մեջբերում ենք:
Իմ մեծ ցանկությունը կայանում է նրանում, որ այդ մարդիկ ժամանակ առ ժամանակ կենդանի ելույթ ունենան մեր առջև՝ այստեղ, Հայաստանում: Լեփ-լեցուն դահլիճներ, ոգեշնչված մարդիկ, փոխված ճակատագրեր, անսահման էներգիա` այս ամենն իրոք շատերի կյանքը կարող է փոխել: Համոզված եմ, որ դա անպայման կիրականանա:
http://www.vidachok.com/2008/03/24/366/ ԵԹԵ ՉԵՔ ՆԱՅԵԼ ԱՆՊԱՅՄԱՆ ՆԱՅԵՔ
Մերսի 🙂
Հրաչ անկեղծորեն ցանկանում եմ, որ կայանա նման մոտիվացիոն երեկո, և ելույթ ունեցողների ցանկում լինի Հրաչյա Մանուկյան անունը 🙂
Մերսի Գոհար ջան, անկեղծորենը հաստատ գիտեմ, իմ ցանկությունն ավելի շատ կազմակերպելու հետ է կապված, իսկ ելույթ ունենալը… :))
Կազմակերպի, իսկ ելույթը կկազմակերպենք մենք` Հաջողության Բլոգի բնակիչներս 🙂
Զգույշ պետքա լինել 🙂