Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողության գաղտնիքներ

Հարվարդի ուսանողների մոտիվացիան

Հեղինակ՝ Lusin

1. Երբ դու քնած ես, երազ ես տեսնում: Եթե երազ տեսնելու փոխարեն ընտրես կրթությունը, ամբողջ կյանքդ կապրես երազում:
2. Երբ դու մտածում ես, որ շատ ուշ է, իրականում դեռ վաղ է:
3. Ուսման տանջանքը ժամանակավոր է: Տգիտության տանջանքը` հավերժ:
4. Կրթությունը ժամանակ չէ, ջանք է:
5. Կյանքը միայն ուսում չէ: Բայց եթե չես կարող անցնել կյանքի նույնիսկ այդ մասը, ուրեմն էլ ինչի՞ ես դու ընդունակ:
6. Լարվածությունն ու ջանքերն էլ կարող են հաճույք պատճառել:
7. Միայն նա, ով բոլորից շուտ է անում, նա, ով ջանք է թափում, կարող է իսկապես վայելել իր հաջողությունը:
8. Ամեն ինչում հաջողության հասնելը քչերին է տրված, բայց հաջողությունը գալիս է ինքնազարգացման և վճռականության հետ:
9. Ժամանակը թռչում է:
10. Այսօրվա թուքը վաղվա արցունքն է:
11. Մարդիկ, ովքեր ներդնում են ինչ-որ բան ապագայում, իրատես են:
12. Քո աշխատավարձն ուղիղ համեմատական է քո կրթական մակարդակին:
13. Այսօրը երբեք չի կրկնվի:
14. Անգամ հիմա քո թշնամիներն ագահաբար գիրք են «կրծում»:
15. Ջանք չթափես, չես վաստակի:

Հեղինակի մասին

Lusin

Լավագույն վերելքներն առջեւում են:

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»