Հաջողության գաղտնիքներ

Մոտիվացիոն գրքեր. պե՞տք է արդյոք կարդալ

Եթե մի քանի բառով բնութագրեմ, թե ինչ է մոտիվացիոն գիրքը, կարճ կասեմ` «եթե ես կարող եմ, ուրեմն դու էլ կարող ես»: Աշխարհում կան բազմաթիվ հեղինակներ, որոնք գրում են մոտիվացիոն գրքեր: Այդ գրքերը մարդկանց մոտ երկակի կարծիքներ են առաջացնում: Ոմանց կարծիքով նման գրքերը պղպջակ են, այսինքն դրանց հիմքում ոչինչ չկա, իսկ մյուսների կարծիքով` նման գրքերը կարող են մարդու կյանքը փոխել: Միանգամից ասեմ, որ ես պատկանում եմ մարդկանց երկրորդ խմբին, ովքեր սիրում են մոտիվացիոն գրքերը: Այն, որ նման գրքերը կարող են մարդու վրա մեծ ազդեցություն ունենալ, միայն խոսքեր չեն, որոնք ինչ-որ տեղ լսել եմ: Նման մարդկանց ես իրոք ճանաչում եմ, ինքս էլ նրանցից մեկն եմ: Իսկ այն մարդկանց, ովքեր թերահավատորեն են մոտենում նման գրքերին, կուզենայի մեկ պարզաբանում տալ:

Մոտիվացիոն գրքերը ոգևորում են մարդուն, դրանք թմրանյութի պես մի բան են, բայց ֆիզիկական, երկարատև ազդեցություն դրանք չեն կարող ունենալ: Այս կարծիքն իրոք կա շատ մարդկանց շրջանակում: Սակայն եկեք հասկանանք, թե ինչպես են ազդում նման գրքերը: Մարդը կարդում է գիրքը և տեսնում է, որ ինչ-որ մեկը հասել է հաջողությունների: Գրքում հեղինակը ոգևորված պատմում է, թե ինչպես է նա դա արել: Եվ կարդալիս` ինչ-որ պահի, մարդն ինքն է իրեն դնում գլխավոր հերոսի դերում: Ու փաստորեն, գիրքն ընթերցելիս, մարդը հասնում է «երևակայական» հաջողությունների: Նա զգում է այդ «համը»: Բայց հետո նա սկսում է մտածել. «իսկ ինչո՞ւ երևակայական, ինչո՞ւ ես այդպես չեմ կարող»: Եվ նա սկսում է հավատալ, որ ինքն էլ կարող է: Բարձրանում է մարդու մոտիվացիան, ինքնագնահատականը, վստահությունը: Եվ նման հոգեվիճակում մարդը պատրաստ է կոնկրետ գործողությունների դիմել, քայլեր ձեռնարկել, քանի որ գիրքը սկսել է ազդել նրա մտածելակերպի վրա: Իսկ գործողություններն արդեն ֆիզիկական են: Այսինքն, մոտիվացիոն գրքերը ոչ թե ֆիզիկական քայլերի հաջորդականություն են, այլ դրանք դրդում են նման քայլերի:

Սակայն այդ ազդեցությունը մեկի մոտ լինում է մեկ գիրք կարդալիս, մյուսի մոտ` տաս: Կախված է նրանից, թե որքան բաց է մարդը գրքի ինֆորմացիան ընդունելու համար: Եթե դուք հենց սկզբից տրամադրում եք ձեզ, որ այդ գիրքը «փուչիկ է», նման մտածելակերպը «փուչիկ է», ապա մեկ գիրքը դժվար թե ձեզ մոտ ինչ-որ բան փոխի: Ձեր ներկայիս մտածելակերպն այնքան խորը արմատներ ունի, որ մեկ գիրքը ձեզ ոչինչ չի տա: Սակայն այն կարող է ինչ-որ բան տեղաշարժել: Հաջորդ գիրքը ևս մի փոքր, ապա նաև մյուսը, մյուսը, … Եվ մի օր դուք կսկսեք մտածել. «Ինչպես էի ես նախկինում այլ կերպ ապրում, ինչպես սա մտքովս չէր անցնում»: Եվ եթե սկսեք այդպես մտածել, ուրեմն այդ փոփոխությունն արդեն տեղի է ունեցել, դուք ձեռք եք բերել նոր մտածելակերպ:

Սա ընդամենը իմ կարծիքն էր, իմ փորձը, իսկ ձեր կարծիքով` ազդո՞ւմ են արդյոք մոտիվացիոն գրքերը մարդու կյանքի վրա` դեպի լավը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

28 մեկնաբանություն

  • Հրաչ ջան ինձ շատ է հետաքրքրում, թե որ մոտիվացիոն գրքերն են առավել մեծ ազդեցություն ունեցել ձեզ վրա: Եթե կարելի է նշեք մի քանիսը:

    • Գագիկ ջան ահա մի քանիսը`
      Ричард брэнсон — К черту все берись и делай, Наполеон хилл — Думай и богатей, Роберт кийосаки — богатый папа бедный папа, Бодо шефер — money или азбука денег

      • Մերսի Հրաչ ջան:
        Արդեն գիտեմ մոտակա օրերին ինչ են կարդալու:
        P.S. Իսկ Նապոլեոն Հիլլի գրքի հայերեն տարբերակը տեսել ես? Կարդացի մի քանի էջ ու հիասթափվեցի: Վատ էր թարգմանած: Ռուսերենը գոնե նորմալ ա?

  • Հրաչ ջան, ես վերջապես դիտեցի Secret ֆիլմը… Դա էլ մոտիվացիոն գրքի նման է… Տեսողական հիշողությունս ու պատրաստակամությունս ընդունելու շատ մեծ էր… հիմա մնում է գործել… հավատում եմ, որ իմ մոտ կստացվի… 🙂

      • Հոյակապ…հիմա ես ազատ եմ, ինքս եմ ինձ կերտելու ու այն ամենն ինչ կա իմ շրջապատում… հիմա ես հրաշագործ եմ… Դրանից ել լավ բան? բոլորն են երազում դրա մասին 🙂

        • Գոհար, ամենակարևորը այն է, որ այդ զգացողությունից երբեք չազատվես: )) Շատերը նայում են այդ հրաշալի ֆիլմը, բայց մի քանի օր անց կորցնում են էներգիան, որ ստացել էին այդ ֆիլմից ու նորից անցնում իրենց ”հին” կյանքի: Ու բնականաբար ոչինչ չի ստացվում: )

  • chapic aveli barduytavorvats mardkanc ha talis e, :)).
    pordzum en havatal vor irenq el inch vor bani @ndunak en kam arjani , isk yete mard inqn iren havatum e , yev inqnavstah e, aveli havanakan e vor inch vor ban ir mot kstacvi, bayc @ndhanur armamad the puchik e:))))))) yes xxjum em ayd mardkanc vor jarahatyal dimum en nman ejanagin qrqeri ognutyan@:)

    • Լուսինե ջան փաստորեն ինձ էլ եք խղճում 🙂 Բայց ինչի, ճիշտն ասած լավ չհասկացա: Նման գրքեր կարդում են նույնիսկ հայտնի գործարարներն ու շատ հաջողակ մարդիկ, որոնց իրենք իրենց հավատալու մասին խոսք չի կարող լինել: Բացի մոտիվացիայից, այդտեղ կա այլ մարդկանց փորձը և պարզապես հետաքրքիր է 🙂

  • the nax hakaqrestoneakan e, yete mard@ karogh e kertel ir uxin , uremn astvats goyutyn chuni, mard karogh e yerazanq unenal , havatal , inchpes astavatsashnchum e asvum yete mananexi hatiki chap havat unenaq, yev ayln..qaroz chgrem 🙂 bayc mard petq e havata yev gortsi , nuyn ayd motivacion grqerov karoghe hivand@ bujvel?(xosq@ harbuxi masin che) , iharke voch yev shat u shat ayl baner parzapes anhnar e.

    • Լուսինե ջան, լավ, ամեն դեպքում շնորհակալություն, պետք է երբեմն հակադարձ կարծիքներ լսել, որ ինչ-որ բաների շուրջ մտածել: Ցանկացած մարդ իր տեսանկյունն ունի ու դրանով ենք մենք ազատ: Կարևորը թող բոլոր մարդիկ լավ լինեն, դուք նույնպես միշտ լավ եղեք, եթե ձեր ընտրած ուղին իրեն արդարացնում է և դուք ձեզ լավ եք զգում, ապա կարևորը դա է, մեզ վրա ուշադրություն մի էլ դարձրեք 🙂

    • karox enq, amen inch el karox enq, cankutyun e uxxaki petq… ete ayspes mtacenq, mek e Astvac mez hamar grel e, ekeq nstenq tan@ ev spasenq, anpayman kgan mez kxndren, vor mi ban anenq. Ayd jamanak el kasenq, "ey, heracir, im jakatagirn Astvac e grel, ov es du vor indz ases inch anem"… Inqs havatum em Astcun, amen lav ban anelis xndrum em nranic hajoxutyun, hajoxutyan hasnelis shnorhakal em linum… Bayc gitakcum em, vor shat ban e indznic kaxvac… nayev tesa vor mardkanc eq vorakum, barduytavorvac eq anvanum, havataceq, vor cankacac andz el karox e Dzez vorakel, mi qich bari exeq, barutyun@ Dzez chi xangari

  • 21 dar@ depresiayi dar e, u amenur nkatvum e mardkanc tramadrutyunneri hajaxaki ankum , yev vorosh hogebanner u hajoghak gortsararner grum en irenc porszi masin , iharke inchpes en irenq hajoghutyan hasel , bayc the aveli shat komercia e, nman grakanutyan mijocov mardik @ndhamen@ gumar en ashxatum, yev aysor aynqan shat e nman grakanutyun@ vor duq inqnerd el cheq patkeracnum, amen mi kisagraget mard nuynisk karogh e, mi 50 ej grel yev vajarel, yev karevor@ mardik havatum en ,:)

  • nuynisk amerikyan aydpisi mi komedia kar verjersa vor mi qani @nkeruhi kardum en nuyn girq@ yev ayd grqi shnorhiv nuyn dzevov pordzum shpvel irenc @nkerneri het , inchpes hexinakn e grum, hetaqrqir e vor aydqan datark amerikaciner@ arden irenq tsitsaxum en irenc vra , isk Hayastan ayd grqer@ voch miayn norazev en hamarvum, ayl mardik tarvats en drancov:)

  • Ես նույնիսկ կարծում եմ, որ նման գրքերը պետք է ավելացվեն դպրոցների կրթական ծրագրերում` որպես պարտադիր առարկա: Պետք է այդ ամենը հենց փոքր տարիքից սերմանել սերնդի մեջ:

    • Ալբերտ ջան լրիվ համաձայն եմ, հիմա դպրոցներում ու բուհերում ֆինանսական կրթության նախագիծ է քննարկվում, հուսով եմ լավ կլինի 🙂

  • Բարև Հաջողության բլոգ, ես ցանկանում եմ իմանալ մի քանի մոտիվացիոն գրքերի անուններ: Նախապես շնորհակալություն

    • Բարև Ձեզ Նաիրա ջան, խնդրեմ.

      «Սկսի՛ր և արա՛», Ռիչարդ Բրենսոն
      «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ», Ռոբերտ Կիյոսակի
      «Ձեր առաջխաղացման 37 գաղտնիքները», Ռենդի Գեյդջ

      Այս և մի շարք այլ գրքեր կան մեր կայքի Գրքեր բաժնում:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»