Բիզնես և ֆինանսներ

Ամերիկյան ընկերությանը հաջողվել է երկարացնել հացի կյանքը 6 անգամ

Ամերիկյան Microzap ընկերությունը մշակել է նոր տեխնոլոգիա, որի շնորհիվ ցանկացած հացամթերք կարող է թարմ մնալ մինչև 2 ամիս: Նոր տեխնոլոգիան պաշտպանում է հացը բորբոսներից մինչև 60 օր: Սովորաբար հացը պատվում է բորբոսներով թխելուց 6-7 օրվա ընթացքում: Բորբոսների առաջացումն ավելի է արագացնում հացի ցելոֆանոպատ փաթեթավորումը, քանի որ ցելոֆանի տակ միկրոբները բազմանում են 2 անգամ արագ:

Microzap ընկերության տեխնոլոգիայի գաղտնիքը կայանում է միկրոալիքների միջոցով հացի հատուկ մշակման մեջ: Սկզբում այդ տեխնոլոգիան ստեղծված էր հիվանդանոցային վարակների դեմ պայքարելու համար: Դրա աշխատանքը կառուցված է նույն ձև, ինչպես և միկրոալիքային վառարանինը: Այնպես որ, հացը չի ենթարկվում ինչ-որ քիմիական ազդեցությունների կամ չի պատրաստվում այլ մեթոդներով, պարզապես նոր թխված հացը տեղադրվում է սարքավորման մեջ, որը ոչնչացնում է բորբոսների սերմերը միկրոալիքների ճառագայթմամբ:

Նոր տեխնոլոգիայի հեղինակները համոզված են, որ նոր սարքավորումը հնարավորություն կտա երկարացնել ոչ միայն հացի կյանքը, այլ նաև ցանկացած սննդամթերքի, որը ենթարկվում է բորբոսի ազդեցությանը: Նման տեխնոլոգիան կլուծի արևմուտքում շատ տարածված մի խնդիր, չէ՞ որ միջին ամերիկյան ընտանիքում թափվում է գնված սննդամթերքի մոտ կեսը:

Չնայած դրան, Microzap ընկերությունում այդքան էլ համոզված չեն, որ սպառողները կսկսեն գնել հաց, որը հնարավոր է պահել 2 ամիս: Մարդիկ այնքան են լսել արագ սննդի, հատուկ միջոցներով սննդի մշակման և նմանատիպ այլ բաների մասին, որ ցանկացած նման նորամուծության վերաբերվում են շատ զգույշ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»