Այժմ խոսելու եմ մի բանից, որի բացասական ազդեցությունը ժամանակին զգում էի ինձ վրա ամեն օր: Խոսքը շեղվելու, գործի վրա հարյուր տոկոսով չկենտրոնանալու մասին է (թող լինի թեկուզ 80, 90%-ով): Օրինակ, գալիս նստում էի համակարգչի առաջ ու պետք է կարևոր նամակի պատասխանեի կամ նոր հոդված գրեի: Իրականում, դա կարող էր տևել 1 ժամ, բայց հաճախ այդ 1 ժամը վերածվում էր 3-4 ժամի: Իսկ պատճառն այն էր, որ հենց այդ պահերին չգիտես ինչու հիշում էի, որ հաշվապահական կիսատ գործեր ունեմ, կամ չեմ զանգահարել ընկերոջս, կամ չգիտես ինչու սիրտս ուզում էր ինչ-որ նորություն կարդալ: Հետո կրկին հիշում էի, որ ուրիշ գործի համար եմ համակարգչի առաջ նստել ու վերադառնում էի դրան: Հետո ուղեղումս ինչ-որ մեկը շշնջում էր. «մտիր այս կայքը, տես ինչ է կատարվում» կամ «հենց հիմա այսինչ արժեթղթի գինը ստուգի, միգուցե բարձրանում է» կամ «գնա խոհանոց, մի բան վերցրու կեր»: Այդ ամենն այնքան էր շեղում գործից, որ ժամանակն անցնում էր ու հասկանում էի, որ ամենակարևոր դեռ չեմ արել:
Հիմա դրա վրա շատ լուրջ ուշադրություն եմ դարձնում, սկսել եմ ամեն կերպ ղեկավարել բնավորությանս այդ գիծը: Այսինքն, որոշե՞լ եմ հիմա հոդված գրել, վե՛րջ, ոչինչ չի կարող շեղել ինձ, քանի հոդվածս չեմ ավարտել: Ավարտեցի՞: Կարող եմ ինձ մի փոքր պարգևատրել ու ինչ-որ ժամանցային տեսանյութ դիտել կամ թեյ խմել: Հետո պետք է այլ կարևոր գործ անեմ: Ուրեմն հիմա էլ ուշադրությունս պետք է հարյուր տոկոսով այդ գործի վրա կենտրոնացնեմ: Եթե հենց հիմա դա չանեմ, գործերն առաջ չեն գնա: Ուրեմն պատասխանատվությանս զգացումը թույլ չի տա չանել դա, պետք է վերջացնեմ, նոր անցնեմ մնացածին:
Հասկանում եք, սրանք պարզապես բարձրաձայն մտորումներ էին, որոնք, կարծում եմ, ձեզ նույնպես կարող են օգտակար լինել, եթե ցանկանում եք ձեր օրն ավելի արդյունավետ դարձնել: Մեկ գործի վրա կենտրոնանալու և այն ավարտին հասցնելու սովորությունը շատ մեծ ազդեցություն է ունենում ընդհանուր արդյունավետ օր ունենալու վրա: Երբ զգում ես, որ կարևոր գործերը հասցրել ես անել, քեզ ավելի թեթև ու հանգիստ ես զգում: Իսկ այդ թեթևության զգացումը օգնում է քեզ նաև մյուս գործերում: Այնպես որ, միշտ փորձեք կենտրոնանալ ձեր ընթացիկ գործի վրա ու չշեղվել, քանի այն ավարտին չեք հասցրել:
Հրաչ ջան Շնորհակալություն հոդվածի համար,քանի-որ Ես նույնպես չեմ կարողանում արածս գործը մինչև վերջ անեմ,ու համարում եմ Իմ ամենաթերրի բնավորության գիծը,,,Ինձ ուժ տվեցիր, որ արդեն գործերս անեմ մինչև վերջ,ինչ էլ ուզում է լինի,ինչքան էլ լինեն շեղող հանգամանքները…
I'm Amenmec terutyun@(((( mi @ntacq inc karavarum ei bayc hima eli shexvel em))).