Հաջողության պատմություններ

Հաջողության կարճ պատմություններ

Մինչև իր John Paul Mitchell Systems ընկերությունը ստեղծելը` Ջոն Պոլ Դե Ջորիան ապրում էր մեքենայում: Լինելով Ամերիկա գաղթածների առաջին սերնդի ներկայացուցիչներից` Դե Ջորիան դժվարությունների հանդիպեց ամենասկզբից: Նրա ծնողները բաժանվեցին, երբ նա դեռ 2 տարեկան էր, և մինչև 10 տարեկան նա ստիպված էր վաճառել թերթեր և ամանորյա բացիկներ, որպեսզի օգնի ընտանիքին: Բայց ավելի ուշ նրան ուղարկեցին Լոս Անջելես, որտեղ նրան որդեգրեցին:

Ինչ-որ ժամանակ Դե Ջորիան Լոս Անջելեսյան բանդաներից մեկի անդամ էր, հետո նրան ուղարկեցին բանակ: Վերադառնալով ծառայությունից` նա 700 դոլար վարկ վերցրեց և հիմնեց իր John Paul Mitchell Systems ընկերությունը: Նրա շրջում էր ամենուր և առաջարկում մարդկանց իր շամպունները, իսկ այդ ընթացքում քնում էր մեքենայում: Բայց նրա արտադրանքի որակն անվիճելի էր և այսօր նրա ընկերության տարեկան շրջանառությունը կազմում է 900 մլն դոլար:


Ուրսուլա Բյորնս

Ուրսուլա Բյորնսը մեծացել է Մանհեթենի աղքատների թաղամասում և այժմ ղեկավարում է Xerox-ը: Մի ժամանակ Մանհեթենի Իսթ Սայդ թաղամասը համարվում էր հանցագործ թաղամաս: Բյորնսը մեծացել է այստեղ` ապրելով իր միայնակ մոր հետ: Մայրն աշխատում էր մանկապարտեզում և արդուկ էր անում, որպեսզի ուղարկի աղջկան կաթոլիկ դպրոց: Ավելի ուշ աղջիկն ընդունվեց Նյու-Յորքյան համալսարան և այնտեղից անցավ Xerox` որպես փորձնակ (стажер): Այժմ նա Xerox-ի տնօրենների խորհրդի անդամ է և ընկերության նախագահը: Նա եզակի աֆրոամերիկացիներից է, որոնք ղեկավարում են նման խոշոր ընկերություն ԱՄՆ-ում:

Հովարդ Շուլց

Հովարդ Շուլցը նույնպես դուրս է եկել աղքատների թաղամասից և այժմ գլխավորում է Starbucks-ը: Մեծանալով Բրուքլինի աղքատ թաղամասերից մեկում` նա միակն էր ընտանիքից, ով ավարտեց քոլեջը: Նա երազում էր «հաղթահարել պարիսպը» և դուրս գալ այն ապրելակերպից, որն իր համար ստեղծել էր հայրը: Չնայած աղքատությանը` նա հաջողություններ գրանցեց սպորտում և արժանացավ ֆուտբոլային կրթաթոշակի Հյուսիսային Միչիգանի համալսարանում: Ստանալով իր դիպլոմը` Շուլցը 80-ականների սկզբին սկսեց աշխատել Starbucks ընկերությունում, որն այդ ժամանակ զբաղվում էր միայն սուրճի հատիկների վաճառքով: Սիրահարված լինելով սուրճին և ոգեշնչված իտալական էսպրեսո-բարերի մթնոլորտով` Շուլցը հեռացավ Starbucks-ից, բացեց իր առաջին սրճարանները, իսկ ավելի ուշ գնեց նաև Starbucks-ը և սկսեց հանդես գալ այդ անվանման տակ: Այսօր Starbucks-ին են պատկանում տասնյակ հազարավոր վաճառակետեր և սրճարաններ ողջ աշխարհում, իսկ Շուլցի կարողությունը վաղուց արդեն անցել է 1 միլիարդը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

5 մեկնաբանություն

  • Բարև Հրաչ ջան:
    Ճիշտն ասած ես վերջին հոդվածը չեմ էլ հասցրել կարդալ քանի որ հարց ունեմ քեզ տալու ու տվյալ դեպքում շատ կարևոր:
    Անունս Արթուր է:Ես վերջին վեց ամիսները բաժանորդագրվել եմ կայքին ու ստանում եմ իրոք շատ ոգևորող,հետաքրքիր,ուսուցանող … հոդվածներ ու համարյա թե բոլորն էլ շատ հետաքրքրությամբ եմ կարդում ու կապ չունի գիտեի այդ մասին թե նոր եմ իմանում:
    Շատ լավ գործ եք անում,շատ ազգանպաստ:Հիմա կենսական խնդիր է ինքնուրույն կյանք մտնող երիտասարդներին ստիմուլ տալը քանի դեռ իրենք չեն դարձել շարքային,գործազուրկ,աննպատակ ու կյանքի որակից ու գույներից դժգոհող պոտենցիալ արտագաղթողներ…
    Շնորհավորում եմ…
    Իսկ հիմա հարցս…
    Ամեն անգամ կայքի անունը կարդալուց ուզեցել եմ անձնական հարց տալ,բայց զուտ տարրական կուլտուրայից ու դաստիարակությունից ելնելով չեի տալիս:Իսկ հիմա արդեն քանի որ հավատարիմ հետևող եմ դարձել հոդվածներիդ ասեմ…
    Կարող է մի հոդված էլ գրես անձամբ քո մասին,այսինքն ինչքանով է այս ամեն ինչը ազդում անձամբ քո հաջողության վրա,հոդվածներն են քեզ մոտիվացնում թե հենց քո կյանքը:Ինչի ես դու արդեն հասել ու ինչի կուզենայիր հասնել ապագայում և այլն:
    Հուսով եմ հարցս լրիվ պարզ էր:Ինձ համար շատ ավելի հետաքրքիր կլինի իմանալ քո ու իմ նման մարդկանց իրական պատմություններ,որոնք ավելի մոտիվացնող են քան ուրիշ երկրների ու ուրիշ ժամանակների պատմություններ:
    Երկար չգրեմ,հուսով եմ այս թեմայով էլի հարմար առիթ կլինի զրուցելու…
    Կանխավ շնորհակալ եմ.

    • Բարև Արթուր ջան,
      Շատ շնորհակալ եմ հոդվածներին հետևելու ու լավ խոսքերի համար:
      Այստեղ մի թեթև կպատմեմ իմ մասին, բայց առանձին հոդվածի տեսքով առայժմ չէի ուզենա գրել, շուտ է, հուսով եմ` մյուս ամառ 🙂

      Success.am կայքն ինձ համար ներքին մոտիվացիաս, և եղած համեստ փորձս ու գիտելիքներս մարդկանց փոխանցելու միջոց է: Եթե խոսենք կոնկրետ հաջողությունների մասին, ապա առաջին հերթին դա Ֆայնենշըլ Սըքսես ընկերության հիմնադրումն էր անցյալ տարի: Հիմնական գործունեությունը մոտիվացիոն և ֆինանսական տարբեր նախագծերի ստեղծումն է: Այս պահին գործում են success.am և taxes.am նախագծերը, բայց ընթացիկ պլաններ շատ կան: Ընկերության վերջնական նպատակը` Հայաստանում մեծ մասշտաբի սեմինարներ կազմակերպելն է ու արտասահմանյան հաջողակ մարդկանց և թրեյներների ելույթները մեզ մոտ կազմակերպելը:

      Մոտ 1 տարի է սկսել եմ զբաղվել ֆոնդային բորսայում ներդրումներով (բաժնետոմսեր): Այս տարի տպագրվեց առաջին գիրքս, ևս 3 գրքերի վրա աշխատում եմ: Ընկերոջս հետ աշխատում ենք միջազգային, սոցիալական ստարտափի վրա, որի գործարկումը նախատեսված է մյուս տարի ամռանը և այս պահին դա իմ ամենամեծ նպատակն է: Եթե ամեն ինչ բարեհաջող լինի, կարծում եմ կտեղափոխվենք Սիլիկոնյան հովիտ և այնտեղ կզարգացնենք պրոյեկտը: Կան նաև մի շարք ավելի մանր ուղղություններ, որոնցով հետաքրքրվում եմ, բայց դրանց մասին չէի ուզենա երկար գրել…

      Բայց այս ամեն ինչը ոչինչ է մտածելակերպի փոփոխության և բնավորության ձևավորման համեմատ: Հիմնավորը դրանք են` իսկ մնացած արդյունքները` երևում են ընթացքում: Ինչպես գրել եմ գրքումս` “հաջողությունը ճանապարհ է, երկար ճանապարհ: Կարծում եմ` ես գտնվում եմ ճիշտ ճանապարհի վրա” Իսկ մնացածը ժամանակը ցույց կտա 🙂

      Արթուր ջան success.am-ում անպայման լինելու են նաև հայ մարդկանց հաջողության պատմությունները, այն մարդկանց, ովքեր հիմա ընդամենը ընթերցող են: Դրա բոլոր նախապայմանները ես տեսնում եմ: Բայց եթե ուզում ենք տեսնել հաջողության պատմություններ, առաջին հերթին պետք է ստեղծենք մերը` որպես օրինակ:

      • Բարի լույս Հրաչ ջան:
        Նախ շնորհակալություն մանրամասն պատասխանի համար,երկրորդն էլ շնորհավորում եմ քեզ քո բոլոր ստացված ու հաջողված նախաձեռնություններում:
        Մենք երևի իրար լավ հասկացանք որ ինձ ոչ թե հետաքրքրում էր այն ամենը ինչով որ դու էս զբաղվում այլ ընդհանրապես
        հաջողություններ ունեցել ես թե չէ,որովհետև բազմաթիվ ընթերցողների համար իրական մոտիվացիա կլինեն քո անձնական հաջողությունները:Ինտերնետը շատ հնարավորություններ է տալիս պարզապես հոդվածները քոփի-պաստ անելու համար,բայց եթե դու իրոք ունես անձնական հաջողություններ ու փորձ դա փոխում է ամեն ինչ:
        Հայաստանում տեսնելով բոլոր այն մարդկանց մեծ մասին ովքեր հասել են հաջողության,ինքստինքյան հանգում ես մի մտքի որ մեր երկրում ուրիշ են բարքերը ու այստեղ ընդհանրապես կապ չունի ոչ խելքը,ոչ կրթությունը,ոչ առավել ևս բարոյական նորմերը ու դաստիարակությունը…
        Բայց դա հուսահատեցնող է ու կործանարար…
        Հավատացնում եմ բոլորին որ մեր երկրում հնարավոր է աշխատել միլլիոններ ու ամենակարևորը ոչ մեկին վնաս չտալով,
        ԱՐԴԱՐ…
        Եթե իհարկե ունես բավարար նախադրյալներ…
        Խելք,շնորհք,ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ,կրթություն,
        դաստիարակություն և այլն:

        • Արթուր ջան որպես այդպիսին, ինչ-որ մեծ հաջողություն առայժմ չկա, բայց այս առանձին, փոքր քայլերն իմ համար շատ մեծ նշանակություն ունեն և դրա սկիզբն են, որովհետև 2-3 տարի առաջ ես հասարակ ծրագրավորող էի, որն ապագայի ինչ-որ լուրջ պլաններն չուներ ու պարզապես իր գործն էր անում:

          Համաձայն եմ, որ Հայաստանում հնարավոր է արդար հասնել մեծ հաջողությունների, վերջնական դերը ոչ երկիրն է խաղում, ոչ էլ արտաքին այլ հանգամամքներ: Ամեն ինչ մեր ներսում է:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»