Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը ծնվեցին այն փոփոխությունների արդյունքում, որոնք տեղի ունեցան մի մարդու ներսում: Առաջին փոփոխությունը կապված էր կյանքի հանդեպ վերաբերմունքի, երկարաժամկետ նպատակները հասկանալու հետ: Փոփոխությունն ամփոփվեց «Փոխիր Կյանքդ» գրքում: Երկրորդ փոփոխությունը կապված էր բնավորության հետ. կամ մենք ղեկավարում ենք մեր բնավորությունը, կամ այն ղեկավարում է մեզ: Փոփոխության արդյունքում ծնվեց «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գիրքը: Երրորդ փոփոխությունը կապված էր աշխարհայացքի ընդլայնման հետ: Մեր մտածողությունը սահմանափակվում է այն միջավայրով, որում մենք ապրում ենք, որը գիտենք: Երբ կտրվում ես այդ միջավայրից, հնարավորություն ես ձեռք բերում աշխարհն այլ կերպ տեսնել, այլ կերպ մտածել: Մտածողության աճն ամփոփվեց «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքում: Դեռ փոփոխություններ կան առջևում…


   


Բիզնես և ֆինանսներ

Փողի «արժեքը»

Փողին պետք է լուրջ վերաբերվել: Լուրջ վերաբերվել միայն նրա համար, որ այն մեր առօրյա կյանքում ավելի շատ է հանդիպում և օգտագործվում, քան ցանկացած այլ «ապրանք»: Փողին լուրջ վերաբերվել չի նշանակում դրա մասին շատ մտածել: Հակառակը՝ փողի հանդեպ լուրջ վերաբերմունքը հնարավորություն է տալիս հնարավորինս քիչ դրա մասին մտածել: Չէ՞ որ առողջության մասին դուք մտածում եք այն ժամանակ, երբ դրա հետ խնդիրներ ունեք: Իսկ երբ ամեն ինչ կայուն է, այդ դեպքում ձեր մտքերն ուրիշ բաների մասին են:

Փողի հետ կապված կայունությունը ձեր կյանքում շատ բան կարող է փոխել: Փոխել ոչ թե նրանով, որ դուք փող ունեք, այլ նրանով, որ դուք իրական արժեքներ ստեղծելու համար ավելի շատ ժամանակ ու միջոցներ ունեք: Հիշեք՝ իրենով վերցրած փողն արժեք չէ, բայց այն թույլ է տալիս ստեղծել իրական արժեքներ և դրանով` փողն արժեքավոր է:

  • Առողջությունն իրական արժեք է. առանց փող դժվար է պահել առողջությունը:
  • Ընտանիքն իրական արժեք է. դժվար է ունենալ երջանիկ, անհոգ ընտանիք, երբ փող չունես:
  • Գիրքն իրական արժեք է. շատ գրքեր չեն տպագրվում, քանի որ բացակայում է փողը:
  • Ժամանակն իրական արժեք է. նայեք շուրջբոլորը: Այսօր մարդիկ ավելի շատ իրենց ժամանակն անցկացնում են «փող աշխատելու», այլ ոչ թե ապրելու համար:

Միգուցե արտասովոր հնչի, բայց փողի մասին չմտածելու լավագույն տարբերակը սկզբում դրա մասին մտածելն է: Փողը մի բան չէ, որը պետք է միայն աշխատել: Աշխատած փողը պետք է կարողանալ ղեկավարել՝ մի մասը տնտեսել, մի մասը ներդնել, մի մասը կրթության վրա ծախսել և այլն: Այս կետերը ձեր ֆինանսական կյանքում ավելի առաջնային տեղ պետք է զբաղեցնեն, քան սպառողական ծախսերը: Նաև հիշեք, որ փողը մի բան չէ, որն ունենալու համար պետք է անպայման աշխատել: Սկզբում՝ միգուցե այո, բայց ինչ-որ պահի փողը կարող է ինքը փող աշխատել: Պարզապես հիշեցնեմ, թե ինչից կարելի է սկսել. գրանցել ձեր ծախսերը, հասկանալ, թե ուր են հոսում ձեր փողերը: Հասկանալուց հետո փորձել հնարավորինս կրճատել այն ծախսերը, որոնք «ավելորդ են» և առանց որոնց, ձեր կյանքը դուրս չի գա իր հունից: Իսկ մնացած ողջ գումարը չծախսել սպառողական նպատակներով, այլ մի մասը տնտեսել և ներդնել: Ամեն ինչ շատ պարզ է, բայց խնդիրը երևի հենց նրանումն է, որ փողի հետ կապված մենք բարդ ենք մտածում:

Հ.Գ.

Վերջում ուզում եմ անպայման մեջբերել Ռոբերտ Կիյոսակիի արտահայտությունը փողի մասին` ռուսերեն լեզվով: Հիշեք այն և փորձեք հասկանալ` «Деньги – это всего лишь идея»:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»