Facebook-ն արդեն այնքան հանրահայտ է դարձել, որ շատ ընկերություններ օգտագործում են Facebook-ի հետ կապված ամեն ինչ իրենց վրա ուշադրություն գրավելու համար: Նույնիսկ Հայաստանում արդեն կարող եք հանդիպել խանութներ, որոնց վրա երևում է ֆեյսբուքյան մեծ like-ը կամ ինչ-որ մասնիկ սոցիալական ցանցից:
Բրազիլիական «С&A» հագուստի խանութների ցանցը մեկ քայլ առաջ է անցել նմանատիպ բոլոր նախաձեռնություններից: Խանութի հագուստների կախիչների վրա կարելի է հանդիպել ֆեյսբուքյան լայքերի օնլայն-հաշվիչ: Արվում է դա այսպես: Հագուստի նկարն ավելացվում է ընկերության ֆեյսբուքյան էջում և դրա like-երն անմիջապես փոխանցվում են կախիչի օնլայն-հաշվիչին: Այսինքն, գործում է նույն մեխանիզմը, ինչ-որ ֆեյսբուքում. եթե դուք տեսնում եք, որ ինչ-որ նյութ, նկար կամ միտք like-երի մեծ քանակ է հավաքել, ապա դա գրավում է ձեր ուշադրությունը: Իհարկե, like-երի քանակը ոչինչ չի կարող ասել հագուստի որակի կամ հարմարավետության մասին, բայց որ միտքը հետաքրքիր է և նորարար, դա փաստ է:
hetaqrqir e ;).
Շատ հետաքրքիր միտք է, բայց իմ մոտ մի հարց առաջացավ, իսկ ինչպես անել, որ միևնույն մարդը ընդամենը մի անգամ կարողանա like տալ? Այսինքն ինչպես է գործում անվտանգության համակարգն այս պարագայում?
Գոհար ջան ամեն դեպքում մի մարդը (մի պրոֆիլով) մեկ անգամ կարող է like անել: Իսկ եթե մարդը տարբեր պրոֆիլներով ուզենա անի, դա չի հսկվում: