Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը ծնվեցին այն փոփոխությունների արդյունքում, որոնք տեղի ունեցան մի մարդու ներսում: Առաջին փոփոխությունը կապված էր կյանքի հանդեպ վերաբերմունքի, երկարաժամկետ նպատակները հասկանալու հետ: Փոփոխությունն ամփոփվեց «Փոխիր Կյանքդ» գրքում: Երկրորդ փոփոխությունը կապված էր բնավորության հետ. կամ մենք ղեկավարում ենք մեր բնավորությունը, կամ այն ղեկավարում է մեզ: Փոփոխության արդյունքում ծնվեց «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գիրքը: Երրորդ փոփոխությունը կապված էր աշխարհայացքի ընդլայնման հետ: Մեր մտածողությունը սահմանափակվում է այն միջավայրով, որում մենք ապրում ենք, որը գիտենք: Երբ կտրվում ես այդ միջավայրից, հնարավորություն ես ձեռք բերում աշխարհն այլ կերպ տեսնել, այլ կերպ մտածել: Մտածողության աճն ամփոփվեց «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքում: Դեռ փոփոխություններ կան առջևում…


   


Ստարտափ

Օնլայն ուսուցում. ինչպես Սալման Կհանը ստեղծեց իր Ակադեմիան

Սալման Կհանը հայտնի է ողջ աշխարհում իր վիդեոդասերով: Նրա ստեղծած օնլայն Ակադեմիան ամսեկան այցելում են միլիոնավոր մարդիկ աշխարհի բոլոր ծայրերից: Այս պահին նրա մոտ 3500 վիդեոդասերում դուք կարող եք սովորել ամեն ինչ` սկսած մաթեմաթիկայից մինչև աստղագիտություն: Նա համարվում է «հանճարեղ ուսուցիչ», ով կարողանում է սովորեցնել պարզ և մատչելի: Նրա վիդեոդասերով են սովորում Բիլլ Գեյթսի երեխաները: 2012թ-ին Time ամսագիրը դասեց նրան աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց 4-րդ հորիզոնականում: Նրա Ակադեմիան արդեն արժանացել է մոտ 16 միլիոն դոլար նվիրաբերության: Իսկ ամեն ինչ, ինչպես նմանատիպ շատ դեպքերում, սկսվեց պատահական` 2004 թվականին…

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»