Բարև սիրելի ընթերցող, այս հոդվածում ցանկանում եմ խոսել մի երևույթի մասին, որն արդիական է Հայաստանում: Լսելով մի շարք հաջողակ մարդկանց մասին պատմություններ` շատերը, նաև մեր երկրում, մեծ ցանկություն են ունենում սեփական բիզնես սկսել, սակայն սեփական բիզնես սկսելու համար միայն գումարը և միջոցները բավարար չեն, անհրաժեշտ է նաև ռիսկ, եռանդ և աշխատասիրություն: Վերոնշյալ հատկանիշները հիմնականում վառ են արտահայտված երիտասարդների մոտ, ավելի կոնկրետ` 18-ից 27 տարեկան երիտասարդների շրջանում (սա իհարկե իմ սուբյեկտիվ կարծիքն է): Սակայն Հայաստանում նկատվում է մի տեսակ զգուշություն սեփական բիզնես սկսելու տեսանկյունից:
Դա պայմանավորված է նրանով, որ մենք մի քիչ պահպանողական մտածելակերպ ունենք և ընդունված է, որ բիզնեսը պետք է վարի տարիքով ավելի մեծը և ավելի փորձառուն: Իրականում` ճիշտ հակառակն է. երիտասարդներն ավելի զգուշավոր են սեփական բիզնեսի նկատմամբ և շատ ուշադիր: Բացատրեմ ինչու: Որովհետև երիտասարդ գործարարը ավելի քիչ է մտածում վնասվելու մասին (միգուցե փորձի պակասից ելնելով), ավելի ուշադիր է, որովհետև, պայմանավորված տարիքով, ավելի լավ հիշողություն ունի, ավելի լավ տեսողություն և ինչու չէ` բավարար ֆիզիկական ուժ բոլոր դժվարություններին դիմակայելու համար: Այսինքն, հաջողակ բիզնես սկսելու բոլոր շանսերն երիտասարդներն ունեն և պետք չէ առաջնորդվել մեր մեջ արմատավորված կարծրատիպով, որ պետք է միայն մեծահասակները բիզնես գործունեությամբ զբաղվեն: Անշուշտ, ցանկացած երիտասարդ գործարարի համար սկզբում մի քիչ դժվար կլինի, քանի որ հայաստանյան իրականության մեջ դժվարությամբ է ընդունվում երիտասարդ գործարարի կերպարը, բայց ընդունվելուց հետո այն գնահատվում է ավելի շատ, քան մեծահասակներինը: Մի խոսքով, եթե դուք երիտասարդ եք և ցանկանում եք բիզնես սկսել, արեք դա վստահ` առանց հետևելու կարծրատիպերին:
Դավիթ ջան լրիվ համաձայն եմ, բայց մենք կփոխենք այդ մտածելակերպը` գործով: ԱՄՆ-ում և նույնիսկ Ռուսաստանում երիտասարդ գործարարները շատ արագ աճում են, նույնը կտարածվի նաև այստեղ:
Գիտեմ Հրաչ ջան նամանավանդ հիմա երբ պատասխանատու ոլերտները՝ որոնք աջակցում են բիզնեսին,վարում են երիտասարդները
Շնորհակալություն հոդվածի համար 🙂
Asem avelin… Skzbum voch voq chi havatum qez, bolor@ karcum en te ches karox qo harmaravetutyan gotuc durs gal, mrcakcel shukayum, arajarkel aveli lav@ qan goyutyun uni. Isk heto, erb amen inch stacvum e aynpes inchpes du es planavorel, hasnum es ayn bardzrunqin vor@ anhaxtahareli er tvum` krknaki es vayelum qo hajoxutyun@. Uxxaki mi ban petq e misht hishel` amenaskzbum petq e patkeracnel te your es gnum, anhrajesht e mshtapes achqi araj unenal verjnakan patker@. U inch el vor patahi, inch djvarutyunner el vor linen` chkorcnes havat@ sepakan ujeri nkatmamb. Dra hamar vat cher lini unenal oragir, vortex gaxaparic minchev gorcox biznes tanox voxj uxin kgres, vorpeszi hiastaputyan paherin kardas u verhishes te inch vogevorutyamb eir sksum…
Անի ջան լիովին համաձայն եմ… գիտեմ երիտասարդ գործարարների, որոնք հրաշալի մարդիկ են և եռանդով են աշխատում…