Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողության գաղտնիքներ

Միլիոններ արժեցող հատկանիշ

Հեղինակ՝ Davit

Բարև սիրելի ընթերցող, միգուցե ձեզ զարմանալի թվա հոդվածի վերնագիրը. կարծո՞ւմ եք, որ արժեք իրենից ներկայացնում է միայն անշարժ և շարժական գույքը կամ բրենդը: Բնականաբար` ոչ: Կա մարդկային մի հատկանիշ, որով օժտված մարդիկ ներկա կամ պոտենցիալ միլիոնատերեր են: Այդ հատկանիշը մարդկանց հետ ճիշտ հաղորդակցվելու կարողությունն է: Եթե ուշադրություն դարձնեք հաջողակ մարդկանց վրա, նույնիսկ Հայաստանում, կնկատեք, որ նրանց մոտ վառ արտահայտված է հումորի զգացումը, նրանք ավելի աշխույժ են և իրենց շուրջ դրական էնէրգիա են տարածում: Այդ ամենի ամբողջությունն էլ իրենից ներկայացնում է մարդկանց հետ շփվելու կարողությունը:

Բոլոր այն մարդիկ, ովքեր զբաղվում են բիզնեսով, վաղուց արդեն հասկացել են, որ բիզնեսի հաջողությունը կախված է բազմաթիվ մարդկանց հետ լավ հարաբերություններից՝ մատակարարներ, հաճախորդներ, վարկային մասնագետներ և այլն: Պատկերացրեք մի իրավիճակ, երբ բիզնեսը գտնվում է դժվարին փուլում և իրավիճակից դուրս գալու համար լրացուցիչ ֆինանսավորում է անհրաժեշտ: Բնականաբար պետք է դիմել բանկին: Սակայն հայտնի է, որ բանկն իր գործունեությունն իրականացնում է մասնագետների միջոցով, ովքեր գնահատում են ռիսկերը, տալիս են հավանություն ծրագրին կամ մերժում են այն: Այսինքն, գործարարին անհրաժեշտ է արժանանալ բանկի գնահատող մասնագետի վստահությանը` և ոչ միայն որպես գործարար, այլ նաև որպես մարդ, քանի որ աշխարհում դժվար թե գտնվի այնպիսի մարդ, ով միշտ օբյեկտիվ որոշումներ է կայացնում և տվյալ պարագայում` ամեն ինչ կախված է մեկ անձի որոշումից: Այսինքն, կհաջողվի լավ հարաբերություն ստեղծել նրա հետ` կստացվի գործարքը, չի հաջողվի` ստիպված պետք է ամեն ինչ նորից սկսել:

Մարդկանց հետ լավ հարաբերություններ ունենալը օգնում է միշտ և կարևոր չէ, թե ինչպիսի վիճակում եք դուք գտվում: Երբեք պետք չէ հաջողության հասնելուց հետո մոռանալ այն մարդկանց, որոնց շնորհիվ ձեր բիզնեսը կայացել է: Նույնիսկ, եթե նրանք չկարողանան օգնել ձեզ, կստեղծեն դրական իմիջ ձեզ համար: Իսկ գործարարի պարագայում ամենաթանկ կապիտալը դա բարի համբավն է: Մի խոսքով, եթե դուք ունեք ցանկություն սկսելու ձեր սեփական բիզնեսը և ունեք մարդկանց հետ շփվելու կարողություն, ապա ավելի հավանական է, որ կհասնեք մեծ հաջողությունների:

Հեղինակի մասին

Davit

4 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»