Բարև սիրելի ընթերցող, միգուցե ձեզ զարմանալի թվա հոդվածի վերնագիրը. կարծո՞ւմ եք, որ արժեք իրենից ներկայացնում է միայն անշարժ և շարժական գույքը կամ բրենդը: Բնականաբար` ոչ: Կա մարդկային մի հատկանիշ, որով օժտված մարդիկ ներկա կամ պոտենցիալ միլիոնատերեր են: Այդ հատկանիշը մարդկանց հետ ճիշտ հաղորդակցվելու կարողությունն է: Եթե ուշադրություն դարձնեք հաջողակ մարդկանց վրա, նույնիսկ Հայաստանում, կնկատեք, որ նրանց մոտ վառ արտահայտված է հումորի զգացումը, նրանք ավելի աշխույժ են և իրենց շուրջ դրական էնէրգիա են տարածում: Այդ ամենի ամբողջությունն էլ իրենից ներկայացնում է մարդկանց հետ շփվելու կարողությունը:
Բոլոր այն մարդիկ, ովքեր զբաղվում են բիզնեսով, վաղուց արդեն հասկացել են, որ բիզնեսի հաջողությունը կախված է բազմաթիվ մարդկանց հետ լավ հարաբերություններից՝ մատակարարներ, հաճախորդներ, վարկային մասնագետներ և այլն: Պատկերացրեք մի իրավիճակ, երբ բիզնեսը գտնվում է դժվարին փուլում և իրավիճակից դուրս գալու համար լրացուցիչ ֆինանսավորում է անհրաժեշտ: Բնականաբար պետք է դիմել բանկին: Սակայն հայտնի է, որ բանկն իր գործունեությունն իրականացնում է մասնագետների միջոցով, ովքեր գնահատում են ռիսկերը, տալիս են հավանություն ծրագրին կամ մերժում են այն: Այսինքն, գործարարին անհրաժեշտ է արժանանալ բանկի գնահատող մասնագետի վստահությանը` և ոչ միայն որպես գործարար, այլ նաև որպես մարդ, քանի որ աշխարհում դժվար թե գտնվի այնպիսի մարդ, ով միշտ օբյեկտիվ որոշումներ է կայացնում և տվյալ պարագայում` ամեն ինչ կախված է մեկ անձի որոշումից: Այսինքն, կհաջողվի լավ հարաբերություն ստեղծել նրա հետ` կստացվի գործարքը, չի հաջողվի` ստիպված պետք է ամեն ինչ նորից սկսել:
Մարդկանց հետ լավ հարաբերություններ ունենալը օգնում է միշտ և կարևոր չէ, թե ինչպիսի վիճակում եք դուք գտվում: Երբեք պետք չէ հաջողության հասնելուց հետո մոռանալ այն մարդկանց, որոնց շնորհիվ ձեր բիզնեսը կայացել է: Նույնիսկ, եթե նրանք չկարողանան օգնել ձեզ, կստեղծեն դրական իմիջ ձեզ համար: Իսկ գործարարի պարագայում ամենաթանկ կապիտալը դա բարի համբավն է: Մի խոսքով, եթե դուք ունեք ցանկություն սկսելու ձեր սեփական բիզնեսը և ունեք մարդկանց հետ շփվելու կարողություն, ապա ավելի հավանական է, որ կհասնեք մեծ հաջողությունների:
Դավիթ ջան լրիվ համաձայն եմ, շատ լավ ներկայացրել էիր, իրոք որ մարդկանց հետ շփվելու կարողությունից շատ-շատ բան է կախված` ցանկացած մարդու հետ:
մերսի շատ Հրաչ ջան բայց դե առանց քեզ հոդվածները ես տեսքը չեն ունենա
Մեկը մյուսից լավ հոդվածներ… Շնորհավորում եմ 🙂 Ցանկանում եմ ընթերցողների թվաքանակի ավելացում 🙂
մերսի Գոհար ջան