«Սկսել կարող են բոլորը, ավարտել՝ ամենաուժեղները»: Այս խոսքերը վերաբերվում են ցանկացած գործի, առավել ևս՝ բիզնեսին, սակայն բիզնեսն ունի խիստ կանոններ, որոնց չիմացությունը բերում է դժվարին իրավիճակների: Այսօր կփորձեմ թվարկել դրանցից մի քանիսը, որոնց իմացությունը պարտադիր է յուրաքանչյուր սկսնակ գործարարի համար:
1. Եթե ցանկանում եք բիզնես սկսել, հավաքեք հնարավորինս շատ ինֆորմացիա տվյալ գործի մասին: Հավաքեք տեղեկություններ տարբեր աղբյուրներից՝ սկսած մասնագիտական գրականությունից վերջացրած այդ գործով զբաղվող մարդկանցով (ցանկալի չէ տեղեկություններ ստանալ հենց տվյալ բիզնեսի ղեկավարներից. նրանք միշտ չէ, որ կտան ճիշտ տեղեկություններ, ավելի լավ է խորհրդակցել նախկինում այդ գործով զբաղված մարդկանց կամ տվյալ արտադրության մեջ ներգրավված շարքային աշխատակիցների հետ):
2. Երբեք մակերեսորեն մի մոտեցեք ձեր սկսած գործին: Հաշվի առեք բոլոր մանրուքները, փորձեք հասկանալ՝ արդյո՞ք ձեր հնարավորությունները բավարար են այդ բիզնեսը կյանքի կոչելու համար, կհաջողվի՞ իրականացնել այն մի վայրում, որտեղ դուք եք պատրաստվում սկսել, ինչպիսի՞ հնարավոր խոչընդոտներ կարող են լինել եղանակային վատ պայմանների դեպքում և այլն:
3. Խորությամբ ուսումնասիրեք շուկան: Հասկացեք, արդյո՞ք տվյալ արտադրանքը, որ դուք եք ցանկանում ստեղծել, ունի պահանջարկ, թե ոչ: Մշակեք շուկա մտնելու տարբերակներ:
4. Գտեք հուսալի գործընկերներ, մատակարարներ, մասնագետներ:
5. Միշտ ունեցեք այլընտրանք, որպեսզի երբեք չկանգնեք փակուղու առջև: Այնպես արեք, որ մարդիկ իրենք ցանկանան ձեզ հետ համագործակցել: Այդ դեպքում դուք միշտ կունենաք այլընտրանքի հնարավորություն:
6. Ամենակարևորը՝ խուսափեք «հայկական ավանդական սխալից». երբեք մի ձգտեք գերշահույթի. արտադրեք քիչ, բայց հետևեք որակին:
Եթե հաշվի առնեք այս օրենքները, հավանական է, որ դուք հաջողությամբ կկայացնեք ձեր բիզնեսը: Սրանք բիզնես կանոնների մի մասն էին միայն. մնացածը կսովորեք, երբ գործը սկսեք:
… և երբեք մի’ հանձնվեք: Բիզնեսը նման է մրցավազքի, վազի’ր, երբ ուժերդ տեղի են տալիս մի’ կանգնիր, շարունակիր վազքդ, հնարավոր է, որ հաղթանակին շատ մոտ ես, հաղթանակի զգացումն ունեցիր մտքումդ, սլացիր առաջ և կհաղթես, որովհետև ով հավատում է, նա հաղթում է:)
Գոհար ջան շատ լավ ես գրել:
Շատ ճիշտ ես Գոհար ջան ուղակի անհրաժեշտ է որքան հնարավոր է շատ էներգիա հավաքել մրցավազքը սկսելուց առաջ
Դավիթ ջան ինչու Ձեր նկարը չեք տեղադրում, http://ru.gravatar.com/ այս կայքով ստացվում է տեղադրել:Պետք է բաց լինել ընթերցողների համար 🙂
🙂
մերսի Շատ Գոհար ջան ես ել ուզում եը հարցնել փորձեցի չկարողացա տեղադրել նկարս
Շնորհավորում եմ 🙂
Բարև ձեզ….որև մեկը կարող է որև գիրք խորհուրդ տալ, որը կօգնի սկսնակ բիզնեսմենին?…..
Լառա ջան նայած թե ինչ բիզնես ես ցանկանում սկսել ըստ այդմ ել պետք է փնտրես գիրքը
լավ…շնորհակալությաւն Դավիթ ջան……
Բարև ձեզ,ինձ մի հարց է հետաքրքրում ,արդյոք Հ.Հ.ում բաժնետոմս հասկացությունը գոյություն ունի ?
Հա, իհարկե..