Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչին պատկանող Ervington Investments ընկերությունը 10 միլիոն դոլարով ձեռք է բերել բրիտանական Oxford Catalysts Group Plc ընկերության բաժնետոմսերի 3,5%-ը, որը զբաղվում է բնական գազից և թափոններից հեղուկ վառելիքի արտադրման տեխնոլոգիաների մշակմամբ: 2012թ-ի դեկտեմբերի 11-ին Oxford Catalysts-ը վաճառել էր մոտ 30,6 միլիոն ֆունտ ստեռլինգի բաժնետոմսեր, որպեսզի ձեռք բերի ֆինանսական միջոցներ 15 տարի առաջ Օքսֆորդյան համալսարանի լաբորատորիաներից մեկում ծնունդ առած իր տեխնոլոգիաները առևտրայնացնելու համար: Ինչպես հայտնում է Bloomberg-ը, Oxford Catalysts-ն անցած տարի արդեն ստացել է պատվերներ British Airways ավիաընկերությունից և Ռուսաստանի պետական նավթային հսկա «Роснефть»-ից:
Հեղինակի մասին
Հրաչյա Մանուկյան
Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:
Ձեզ կարող է դուր գալ նաև
Օգտագործեք Ձեզ ընձեռված հնարավորությունը
Երկու ընկեր անապատում գտնում են մի բաժակ ջուր: Նրանցից մեկը լինում է վատատես, մյուսը` լավատես:...
Աշխարհը գրաված ռուս գործարարների TOP-50-ը
Forbes ամսագրի ռուսական տարբերակը առաջին անգամ հրապարակել է այն 50 ռուսների ցուցակը, որոնք «գրավել...